Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ոսկին այսօր նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց. մեկ ունցիայի արժեքը գերազանցեց 3700 դոլարի սահմանը

2025 թվականի աշունը սկսվեց թանկարժեք մետաղների գների աճով. ոսկու գինը  սեպտեմբերի 1-ին բարձրացավ  մինչև 3,556 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի համար, իսկ արծաթի արժեքը հասավ 40,61 դոլարի, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր  2011 թվականի սեպտեմբերից ի վեր։

Փորձագետների կարծիքով,  ոսկու գինը բարձրացավ  այն սպասումների ֆոնին, որ ԱՄՆ-ի  Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ) սեպտեմբերին 20-ին կայանալիք նիստում պատրաստվում էր նվազեցնել  տոկոսադրույքը։ Դա  ​​հիմնական գործոնն էր, որը ակտիվություն էր  առաջացրել  թանկարժեք մետաղների գնորդների շրջանում։

Եվ ահա, այդ օրը եկավ և որոշումը կայացվեց, որի արդյունքում ոսկին թանկացավ:

Վերլուծաբանները նշում են, որ ոսկու նկատմամբ հետաքրքրությունը խթանվում է նաև   կենտրոնական բանկերի գնումներով և Դաշնային պահուստային համակարգի կողմից հետագա գործողությունների սպասումներով: CME FedWatch-ի տվյալներով՝ շուկաները կանխատեսում են 93% և 81% հավանականություն, որ հոկտեմբերին և դեկտեմբերին համապատասխանաբար կիրականացվեն ևս երկու 25 բազային կետով տոկոսադրույքի իջեցումներ: Ներդրողները ներկայումս կենտրոնացած են Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաների առաջիկա ելույթների և հիմնական գների ինդեքսի (PCE) հրապարակման վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը վաղուց էր պահանջում ԴՊՀ-ից տոկոսադրույքի իջեցում, որպեսզի խթանվի ամերիկյան տնտեսության զարգացումը:

Սակայն այդ կառույցի ղեկավարը դիմադրում էր, հիմնավորելով, որ այդ քայլը կխթանի նաև գնաճը:

Ըստ  ամերիկյան Սահմանադրության՝ ԱՄՆ-ի նախագահը  չի կարող պարտադրել իր որոշումները ԴՊՀ-ի ղեկավարին: Սակայն գալիք տարի այդ կառույցի ղեկավարի ժամկետն ավարտվում է, և այդ ժամանակ Թրամփը կարող է նշանակել իր մարդուն:

Հաշվի առնելով այս ամենը՝ փորձագետները կանխատեսում են, որ ԴՊՀ-ի տոկոսադրույքների իջեցումը հետագայում անխուսափելի գործընթաց է լինելու, և դրա արդյունքում ԱՄՆ-ում և ողջ աշխարհում ուժեղանալու են ինֆլյացիոն գործընթացները:

Եվ այդ համատեքստում կանխատեսվում է, որ գալիք տարի ոսկու մեկ ունցիայի արժեքը կարող է գերազանցել 4000 դոլարի սահմանը:

Ոսկու գնի աճի վրա կարող են ազդել նաև այլ գործոններ, օրինակ աշխարհաքաղաքական հնարավոր կտրուկ փոփոխությունները: Սակայն, փորձագետների կարծիքով, այդ փոփոխությունների ազդեցությունը ոսկու գնի վրա կրում է ավելի ածանցյալ բնույթ, քան՝ ամերիկյան ԴՊՀ-ի որոշումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>