Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ֆրանսիացիների 85 տոկոսը պահանջում է Մակրոնի հրաժարականը, իսկ նրա նպատակն է ապացուցել, որ իր կինը... նախկինում տղամարդ չի եղել

Ինչպեսև կանխատեսել էինք, Ֆրանսիան այս օրերին հայտնվել է համընդհանուր բողոքի ցույցերի տիրույթում, իսկ Մակրոնը չգիտի, թե ինչպես հաղթահարել այս ներքաղաքական ճգնաժամը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Մակրոնի կառավարությունը հրաժարական տվեց՝ պատգամավորների մեծամասնության կողմից ԱԺ-ում անվստահություն ստանալուց հետո: Ընդորում, Մակրոնի դեմ են համախմբվել և՛ աջերը, և՛ ձախերը:

Նույնիսկ չափավոր աջակողմյան շրջանակներն են խոստովանում, որ այս ճգնաժամը չի հաղթահարվի՝ առանց Մակրոնի հրաժարականի:

Չափավոր աջերի շահերը ներկայացնող  Le Figaro պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում և պարզել, որ նրանց մոտ 85 տոկոսը կողմ է, որ Մակրոնը հրաժարական տա, քանի որ առանց դրա Ֆրանսիայում, ճգնաժամը չի հաղթահարվի:

Փաստացի, Ֆրանսիայի նույնիսկ չափավոր աջերն են այն կարծիքին, որ Մակրոնը պիտի հրաժարական տա, որ երկիրը հանդարտվի:

Բնականաբար, Մակրոնի հրաժարականի կողմնակից են նաև մյուս քաղաքական հոսանքների ներկայացուցիչները:

Օրինակ, ծայրահեղ ձախերի առաջնորդ Մելանշոնը, ով ունի պատկառելի ձայներ խորհրդարանում, կոչով դիմել է  Մակրոնին՝ հրաժարական տալ: Մելանշոնը նաև պահանջեց, որ Մակրոնի կողմից նշանակված նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնուն  նախաձեռնի իր կառավարության վստահության քվեարկությունը, ինչը կարող է հանգեցնել նրա կաբինետի անկմանը:  «Հանրապետության նախագահը պետք է հեռանա քաղաքականությունից, քանի որ նա պատասխանատվություն է կրում տեղի ունեցողի համար», - հայտարարել է  Ժան-Լյուկ Մելանշոնը։ «Թույլ տվեք հիշեցնել, որ վերընտրվելուց ի վեր նա պարտվել է բոլոր ընտրություններում և կորցրել չորս վարչապետ։ Սովորաբար, նորմալ ժողովրդավարական մթնոլորտում մենք եզրակացություններ կանեինք դրանից։ Նա փորձում է դիմադրել։ Սա բնորոշ է նրան, բայց դրանից ոչ մի լավ բան չի ստացվի,- նշել է նա:

Այս ամենին Մակրոնը դեռ չի արձագանքում, փոխարենը նա փորձում է ակտիվանալ արտաքին ոլորտներում:

Օրինակ, դարձել է Եվրոպայում Զելենսկու ամենահետևողական աջակցողը, հույս ունենալով, որ դրանով նա կկարողանա շեղել ֆրանսիացիների ուշադրությունը ներքին խնդրիներից:

Սակայն ստացվել է ճիշտ հակառակը. և՛ ձախերը, և՛ աջերը Մակրոնին մեղադրում են, որ հենց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով է նաև, որ ֆրանսիացիների կենսամակարդակը իջնում է վերջին տարիներին:

Զգալով, որ այս հարցում իր հիմնավորումները թույլ են, Մակրոնը փորձում է մեկ այլ հարթության մեջ գրավել ֆրանսիացիների ուշադրությունը:

Բանն այն, որ ֆրանսիական հանրությունը չի սիրում, որ լրագրողները մտնում են մարդկանց անձնական կյանք և քննարկում այս կամ այն անձի սեռական պատկանելությունը:

Հայտնի է, որ ամերիկյան հայտնի բլոգեր Քենդիս Օուենսը հայտարարել է, թե ունի ապացույց, որ Մակրոնի ներկայիս կինը նախկինում տղամարդ է եղել:

Եվ ահա, ըստ  բրիտանական Guardian-ի, Էմանուել Մակրոնը և նրա կինը պատրաստվում են ամերիկյան դատարանին ներկայացնել գիտական ​​ապացույցներ, որոնք ցույց կտան, որ Բրիջիտը կին է ծնվել։

Դեռ   այս տարվա հուլիսին նախագահական զույգը դատական ​​​​հայց ներկայացրեց ազդեցիկ աջակողմյան բլոգեր Քենդիս Օուենսի և նրա ընկերության դեմ՝ մեղադրելով նրան մի շարք զրպարտչական հարձակումների մեջ, նշելով, որ վերջինիս նպատակը եղել է բարձրացնել իր մեդիա հարթակի տեսանելիությունը, գրավել լսարան և գումար վաստակել:

Անցյալ տարվանից  Օուենսը հայտարարում է, որ պատրաստ  է ապացուցել, որ Բրիջիտ Մակրոնը իրականում Ժան-Միշել Տրոնյո անունով տղամարդ է, և այդ ժամանակվանից ի վեր նա ոչ միայն հավատարիմ է մնացել իր  պնդումներին, այլև թողարկել է ութ մասից բաղկացած փոդքասթ-շարք այս թեմայով։

Մակրոնն ու նրա կինը ցավագին են ընդունել այդ մեղադրանքները և որոշում են կայացրել դատական կարգով վիճարկել այդ մեղադրանքը:

Մակրոնների դատական ​​հայցում նշվում է, որ Տրոնյոն Բրիժիտի ավագ եղբայրն է և ապրում է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամիեն քաղաքում, որտեղ մեծացել է Բրիժիտի ու ևս չորս քույրերի, եղբայրների հետ։ Նա մասնակցել է Էմանուել Մակրոնի նախագահական երդմնակալության արարողություններին 2017 և 2022 թվականներին։

Թե ինչու Մակրոնները դեռ անցյալ տարի չէին փորձում ակտիվորեն հերքել այս ամենը, դիտորդները նշում են, որ նրանք լուրջ չէին վերաբերվում նման մեղադրանքներին:

Իսկ ինչու հենց այս օրերին են իրենք փորձում դա անել, պայմանավորված է արդեն Մակրոնի վարականիշի կտրուկ անկումով:

Եվ, նշում են ֆրանսիական դիտորդները, այս հերքումով Մակրոնը փորձում է իր անձի նկատմամբ  կարեկցանք առաջացնել ֆրանսիացիների մոտ, որն, ըստ նրա, փոքր-ինչ կթուլացնի իր հանդեպ ատելությունը, որը սրընթաց մեծ թափ է ստացել, հատկապես վերջին տարիների ընթացքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>