Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Եթե բայրաքթարը Արցախում լուծեց Կովկասի ապագան, ապա ռուսական անօդաչու սարքերը կարող են լուծել Եվրոպայի ապագան. Նշում են ամերիացիները

Միջազգային ռազմական փորձագետները մեկ անգամ չէ, որ նշել են, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմում, ադրբեջանական բանակը հաղթանակ տարավ նաև թուրքական բայրաքթարների օգնությամբ:

Իսկ պատերազմի արդյունքը կանխորոշեց նաև տարածաշրջանի ապագան, երբ այդ հաղթանակի արդյունքում Թուրքիան դարձավ տարածաշրջանի լեգիտիմ խաղացող:

Այն ժամանակ ռուսական փորձագետները հատուկ շեշտեցին, որ թուրքական բայրաքթարների կիրառումը, որպես էքսպերիմենտ փորձարկվեց դեռ Սիրիայում և ցույց տվեց իր էֆեկտիվությունը:

Սակայն ռուսական վերնախավում դա լուրջ ուշադրության չարժանացավ: Առավել ևս Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավը այդ մասին չէր մտածում, քանզի այն ժամանակ, Փաշինյանի գլխավոր խնդիրը ոչ այնքան Արցախի հարցի լուծումն էր, այլ՝ իր ներքին հակառակորդների դեմ պայքարը:

Եվ ահա, այսօրվա ամերիկյան շատ փորձագետներ արձանագրում են, որ ռուսների նախկին սխալները այսօր կրկնում է  ամերիկյան ռազմաքաղաքական վերնախավը: Ըստ ամերիկյան CNN-ի վերլուծաբաններ Հեյլի Բրիցկի, Իզաբել Խուրշուդյանի, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը հզոր խթան է հաղորդել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների զարգացմանը:

Իսկ  Միացյալ Նահանգները, որն ունի աշխարհի ամենաառաջադեմ զինված ուժերը և պաշտպանական արդյունաբերություններից մեկը, հայտնվել է լուրջ խնդրի առջև։ Ամերիկացի զինվորների մեծ մասը չունի անօդաչու համակարգերի դեմ պայքարելու հմտություններ։ Միացյալ Նահանգները, չնայած հաջողության է հասել խոշոր, թանկարժեք զենքերի՝ կործանիչների, տանկերի, ճշգրիտ հրթիռների ստեղծման գործում, ապացուցել է, որ պատրաստ չէ արագորեն արտադրել մեծ ծավալի փոքր, էժան համակարգեր, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը։

Մինչդեռ, 1000 դոլարից պակաս արժողությամբ պայթուցիկ նյութերով լցված անօդաչու թռչող սարքը կարող է ոչնչացնել միլիոնավոր դոլարներ արժողությամբ տանկ։ Անցյալ ամիս Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Զելենսկին նախագահ  Թրամփին առաջարկեց 50 միլիարդ դոլարի գործարք՝ անօդաչու թռչող սարքերի մատակարարման և համատեղ արտադրության համար։

Հուլիսին Գերմանիայի Վիսբադեն քաղաքի կոնֆերանսների կենտրոնում ուկրաինացի զինվորական պաշտոնյաները ՆԱՏՕ-ի պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության փորձագետների լեփ-լեցուն դահլիճին ներկայացրին դաշինքի կողմից անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ իրենց գնահատականը։

Այդ կոնֆերանսում ուկրաինացի զինվորականները նշում եին, որ թե ռուս և թե ուկրաինացի զինվորականների գործողություններում, այսօր առյուծի բաժին է կազմում հենց անօդաչու սարքերի կիրառումը:

Օրինակ, ըստ ուկրաինացի գեներալ-մայոր Վլադիմիր Գորբատյուկի, Կիևի հաջողության մոտ 80%-ը թիրախներին հարվածելու գործում ձեռք է բերվում անօդաչու թռչող սարքերի շնորհիվ։ Նույնը, ըստ նրա ռուսական կողմի համար է, նրանց հաջողությունների նույն 80%  հենց այդ սարքերի օգտագործման արդյունքում են լինում:

Ուկրաինացի զինվորականները այն վարկածն էին առաջ քաշում, որ ներկա դրությամբ աշխարհում երկու բանակ կա, որ տիրապետում է ժամանակակից պատերազմի կանոններին, և դրանք Ռուսաստանի և Ուկրիանայի բանակներն են:

Ըստ նրանց՝ այլ երկրների բանակները որակական մակարդակով հետ են մնացել իրենց զարգացմամբ վերը նշված երկրների բանակներից, քանի որ բանակի կայացումը հիմնականում լինում է հենց կենդանի պատերազմում:

Ուկրաինացի զինվորականների հետ համաձայն են, թե եվրոպացի, և թե ամերիկացի զինվորական ոլորտի փորձագետները, նշելով, որ օրինակ, ամերիկյան բանակը նոր-նոր է փորձում լուծել իր հետ մնալու հարցը:

Ճիշտ է, ուկրաինացի զինվորականների գլխավոր մեսիջը այն էր, որ առանց ուկրիանական բանակի աջակցության, Արևմուտքը կարող է կանգնել ռուսական լուրջ սպառնալիքի առջև, կրում էր քարոզչական բնույթ:

Սակայն, նշում են արևմտյան փորձագետները, ուկրաինացի զինվորականների այս նախազգուշացումները այն եզակիներից են, որոնք պարունակում են նաև ճշմարտություն:

Քանզի դիվանագիտական հարթակներում հաղթանակների գրավականը նաև պատերազմներում հաղթանակ տանելն է:

Դրա վառ օրինակը այսօր հայ հանրությունը տեսնում է հետպատերազմյան շրջանում:

Եվ չի բացառվում, որ մոտ ժամանակներս նման վիճակում հայտնվեն նաև եվրոպական քաղաքական վերնախավերը, որոնք ադեկվատ պատկերացումներ չունեն, թե ինչ վիճակում կարող են հայտնվել ոչ հեռու ապագայում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>