Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթի է հռչակում

Օրերս Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները բարձրացրել է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին հաղորդվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։

Հայտարարության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և արտասահմանյան տարածքների հարցերով պետական ​​նախարար Սթիվեն Դոութին Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակը բարձրացնելու մասին։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Դոութիի Բաքու կատարած այցը «... ընդգծում է Մեծ Բրիտանիայի նորացված հանձնառությունը՝ ամրապնդելու հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը ճանաչվում է որպես Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի ամենակարևոր ռազմավարական գործընկերներից մեկը»։

Դաութիի Բաքու կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել գործնական ճաշ Ադրբեջանում գործող բրիտանական ընկերությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ներդրումային և ռազմավարական գործընկերության հնարավորությունները: Հիմնական թեմաների թվում էին՝ Ադրբեջանի դերը, որպես տարածաշրջանային էներգետիկ առաջատար, և նրա բացառիկ ներուժը Միջին միջանցքի զարգացման գործում, որը Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր առևտրային ուղի է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների զարգացումը դրվեց  սկսած 1994 թվականից, այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի այցի ժամանակ Մեծ Բրիտանիա:

1994 թվականի սեպտեմբերի 20-ին Բաքվում ստորագրվեց այսպես կոչված՝ «Դարի պայմանագիրը», որը Կասպից ծովում գտնվող երեք նավթահանքերի՝ «Ազերի», «Չիրագ» և «Գյունեշլի» շահագործման վերաբերյալ միջազգային համաձայնագիր էր, որում    մասնակցում էին 8 երկրների 13 ընկերություններ։

Այդ պայմանագիրը դարձավ  աշխարհում այն ժամանակվա խոշորագույններից մեկը՝ թե՛ պաշարների քանակով, թե՛ ներդրումների ծավալով։

Հիշեցնենք, որ սկզբից ադրբեջանական էներգակիրները սկսեցին մատակարարվել Ռուսաստանի միջոցով, քանի որ այն ժամանակ այլընտրանք չկար:

1997 թվականի նոյեմբերից ի վեր ադրբեջանական  նավթը մղվում է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով։

Սակայն այդ կախվածությունը ձեռք չէր տալիս, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ արևմտյան երկրներին: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի  և   Թուրքիայի  աջակցությունը ստանալով՝ Ադրբեջանը սկսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը։ Սկսվում է նաև Ադրբեջանից Վրաստան տանող Բաքու-Սուփսա երթուղու կառուցումը։

2015 թվականին ադրբեջանական նավթի 80%-ը արդեն փոխադրվում էր  Բաքու-Ջեյհանի   խողովակաշարով։

Ռուսական գործոնը թուլացնելով՝ Ադրբեջանը ուժեղացրեց թուրքական և բրիտանական գործոնը։ Չպետք է մոռանալ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի մեծ մասը (1076 կմ) անցնում էր  Թուրքիայով, իսկ գազի փոխադրման այնպիսի երթուղիներ, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Էրզրումը և TANAP-ը, նույնպես ստեղծվել էին Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ։

Ինչու Ադրբեջանը որոշեց հիմնվել Թուրքիայի վրա, հասկանալի էր, իսկ ինչու նաև Մեծ Բրիտանիայի վրա, պարզ դարձավ. որոշվեց, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օպերատորը պետք է լիներ բրիտանական British Petroleum (BP) ընկերությունը։ BP-ն նաև Ազերի-Չիրագ-Գյունեշլի ծովային նավթահանքերի և Շահ Դենիզ գազային հանքավայրի օպերատորն էր դարձել։

Վերջին 30 տարիների ընթացքում BP-ի և նրա  դուստր միջազգային ընկերությունների կողմից այս նախագծերում կատարված ներդրումները գերազանցել են 85 միլիարդ դոլարը: Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողն է՝ 37 միլիարդ դոլարից ավելի ուղղակի ներդրումներով, և հանրապետությունում գործում է ավելի քան 600 բրիտանական ընկերություն:

Մեծ Բրիտանիայի այս ներգրավածությունը Ադրբեջանում կանխորոշեց նաև այդ երկրների հարաբերությունների բովանդակության մակարդակը:

-Այսօր Մեծ Բրիտանիան Ադրբեջանի ամենամեծ ներդրողն է տնտեսության մեջ:

-BP-ն Ադրբեջանի նավթի և գազի ոլորտում գործող հիմնական  ընկերությունն է։

-2018 թվականի ապրիլի 26-ին,  Իլհամ Ալիևի Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, BP-ն և SOCAR-ը ստորագրեցին Կասպից ծովի ադրբեջանական հատվածի Հյուսիսային Ապշերոնի ավազանում D230 բլոկի համատեղ հետախուզման և մշակման նոր արտադրության բաժնեմասի մասին համաձայնագիր։

-Կարևոր ոլորտներից մեկը բրիտանական ընկերությունների հետաքրքրությունն է  Արցախի  տարածքներում  Ադրբեջանի կողմից վերակառուցմանը  մասնակցելու հարցում, այդ թվում՝ ականազերծման գործընթացին: Շուշի և Ջաբրայիլ քաղաքների գլխավոր հատակագծերի մշակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել բրիտանական Chapman Taylor LLP ընկերության և Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական ​​կոմիտեի միջև:

-Մեծ Բրիտանիան պաշտոնապես է հայտարարել, որ Անդրկովկասում Ադրբեջանին է համարում իր գլխավոր ռազմավարական գործընկերը և աջակցում է այսպես կոչված «Միջին միջանցքի»  ծրագրի կյանքի կոչմանը, որը պիտի կապի Թուրքիային՝ Ադրբեջանի տարածքով Միջին Ասիայի թուրքալեզու երկրների հետ:

-ՄեծԲրիտանիան այն քիչ եվրոպական երկրներից է որ չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

-Մեծ Բրիտանիան այն քիչ երկրներից էր, որ վերապահումով էր վերաբերվում Մինսկի խմբի աշխատանքներին, նշելով, որ այդ կառույցը պիտի գործեր «ավելի օբյեկտիվ դիրքերից՝ հաշվի առներ նաև Ադրբեջանի շահերը»:

-Մեծ Բրիտանիան այն քիչ երկրներից է, որ հրապարակավ աջակցում էր 44-օրյա պատերազմում Ադրբեջանին և նրա ավարտից հետո շնորհավորեց Ալիևին՝ հաղթանակի կապակցությամբ:

       Ի՞նչ միֆեր են գործում հայ հանրության մեջ Մեծ Բրիտանիայի հարցում

Վերը նշված փաստերը վերլուծելով՝ հայ  քաղաքագետների մեծ մասը հանգել է այն եզրակացության, թե իբր Մեծ Բրիտանիան, պատմական և այլ շահերից ելնելով, առանձնահատուկ ինքնուրույն քաղաքականություն է վարում՝ աջակցելով Ադրբեջանին և այսպես կոչված թուրանական ծրագրին, մասնավորապես:

Մինչդեռ իրականությունը փոքր-ինչ այլ է:

Սա ոչ թե բրիտանական, այլ գլոբալիստական ծրագիր է, որն ամեն մի տարածաշրջանի համար ունի սպեցիֆիկ մոտեցումներ:

Համաձայն այդ ծրագրի, մեր տարածաշրջանում, դերերը պիտի բաժանվեն հետևյալ կերպ. Ֆրանսիան պիտի հռչակի, որ իր գլխավոր դաշնակիցը Հայաստանն է, Գերմանիան՝ Վրաստանը, իսկ Մեծ Բրիտանիան՝ Ադրբեջանը:

Սակայն այս երեքի քաղաքականությունը պիտի ղեկավարվի մեկ կենտրոնից, որը գտնվում է Վաշինգտոնում:

Հասկանալի պատճառով, այդ քաղաքականության վերջնաարդյունքում, պիտի ձգտեն, որ տարածաշրջանի գլխավոր օպերատորը դառնա Թուրքիան:

Հենց այդ քաղաքականության հիման վրա երեք հանրապետություններում պիտի տարվեն համապատասխան քարոզչական արշավներ:

Այսինքն, ասել, որ Ադրբեջանի հարցում Մեծ Բրիտանիան միայնակ է գործում, խաբկանք է, որի մեջ հայտնվել են նաև հայ քաղաքագետների զգալի մասը:

Ի դեպ, վերջերս Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ պատրաստվում է համանման հարաբերություններ հաստատել նաև Հայաստանի հետ:

Հասկանալի է, որ այդ հարաբերությունները ձևական բնույթ են ունենալու, քանզի հայ-բրիտանական հարաբերություններում, ո՛չ տնտեսական լուրջ բաղադրիչ կա, ո՛չ էլ նույնիսկ քաղաքական շահերի ընդհանուր հայտարար:

Պարզապես Ադրբեջանի հետ հարաբերությունների բարձրացման հետ միասին, Լոնդոնն ուզում է Հայաստանի հետ նույնպես ունենալ ձևական մի փաստաթուղթ, որպեսզի գոնե հրապարակային դաշտում պահպանի ֆորմալ հավասարակշռությունը:

Թեև բոլորի համար էլ պարզ է, որ դա ոչ մի արժեք չունեցող փաստաթուղթ է լինելու:

Ի դեպ, պատահական չէր, որ Լոնդոնի այս որոշումը համընկավ ռուս-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ վատթարացման հետ:

Ինչո՞ւ Ալիևը որոշեց այս գործնթացները իրար հետ զուգահեռ տանել, արդեն այլ պատմության  թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>