Ամառն՝ առանց ջրի (տեսանյութ)
Դիտել նաև
Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը
Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու»
ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել
Փաշինյանը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում
եպիսկոպոսներն առաջարկում են չեղարկել Ավստրիայի ժողովը
Այս ամառ ծորակը բացելիս երևանցիներից շատերը հոսող ջրի ձայնի փոխարեն լսեցին խողովակից դուրս եկող օդի ձայնը։ «Վեոլիա Ջուր»-ը, կամ ինչ-որ երրորդ կողմ, մեր փոխարեն որոշել էր՝ այդ օրը չենք լողանալու։ «Վեոլիա Ջուր» ընկերության հայտարարությունների դիտարկումով կարելի է արձանագրել, որ այս ամառ ջրամատակարարող կազմակերպությունն ամեն օր ներողամտություն էր հայցում որևէ վարչական շրջանում ապրողներից։
Ըստ փորձագիտական գնահատականների՝ պատճառներից մեկը Հայաստանում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, լայնածավալ շինարարությունն է։ Կառուցապատողն է որոշում՝ որտեղ ինչ կառուցի, քանի հարկանի շենք և ինչ մասշտաբի։ Արդյունքում, ջրամատակարարման բեռն ավելանում է, և համակարգը կոլապսի առաջ է կանգնում։

