Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Վրացի Գախարիան ճողոպրեց Վրաստանից, ե՞րբ է ճողոպրելու Հայաստանից ծագումով հայ Արամ Զավենիչը

Օրերս հայտնի դարձավ, որ Վրաստանի նախկին վարչապետ, «արմատական ընդդիմության»  ներկայացուցիչ Գեորգի Գախարիան, որոշել է հեռանալ երկրից և նույնիսկ կացության իրավունք է ստացել Գերմանիայում:

Նա հաստատել է Գերմանիայում բնակության թույլտվություն ստանալը, ներառյալ՝ աշխատանքի իրավունքը։ Գախարիան այս մասին հայտարարեց TV Pirveli-ի ուղիղ եթերում։

Գախարիայի խոսքով՝ իր ստացած երկարաժամկետ վիզան «...ենթադրում է Եվրոպայում երկար ժամանակ աշխատելու իրավունք, չնայած աշխատանքը նշանակում է ... կուսակցական և փորձագիտական ​​գործունեություն, այլ ոչ թե աշխատանքի որոնում...»։

Հարցին, թե սա ապաստա՞ն է, Գախարիան պատասխանել է, որ դա ոչ մի կերպ քաղաքական ապաստան չի կարելի համարել։

«...Մենք քաղաքական ապաստանի մասին չենք խոսում։ Նրանք ուզում են սրանից ինչ-որ առասպել ստեղծել։ Ոչ, սա աշխատանքի իրավունքն է, այս աշխատանքը նաև ուղղակիորեն կապված կլինի Վրաստանի հետ, նրա եվրոպական ապագայի հետ, և այս աշխատանքը կապված կլինի եվրոպական ինտեգրման և ԵՄ ընդլայնման ուղղությամբ փորձագիտական ​​գործունեության հետ, մասնավորապես՝ դեպի Արևելյան Եվրոպա։ Ամեն ինչ կպտտվի Վրաստանի շուրջ...», - նշել է  Գախարիան։

Վերջում, «արմատական» համարվող այս  ընդդիմախոսը խոստովանել է, որ մոտակա ժամանակահատվածում նա չի վերադառնա Վրաստան:

«Չեմ հասկանում՝  հարցն ինչումն է։ Ամեն դեպքում, այսօր ընդգծում եմ, որ մոտ ապագայում Թբիլիսի չեմ գալու, և դրանում զարմանալի ոչինչ չկա», - հայտարարել է Գախարիան։

Իսկապես զարմանալի բան չկա, երբ մարդը հայտարարում է իրեն «հայրենասեր, ինքնիշխանության կողմնակից  և ժողովրդավար», սակայն որշում է կայացնում իր գործնեությունը իրականացնել... Վրաստանից հեռու:

Այդիպիսին են իրենց «արևմտամետ»  հռչակած  բոլոր գործիչները: Եվ կապ չունի, թե իրենք ինչ երկրի քաղաքացի են և ինչ ազգություն ունեն:

Նրանք բոլորը անցել են մեկ՝ բրյուսելյան դպրոցը և կառավարվում են այնտեղից, գրեթե նույն շրջաբերականներով:

Այդ տեսանկյունից Գախարիային հիշեցնում է ծագումով հայ Արամ Զավենի Սարգսյանին:

Իհարկե, կան նաև տարբերություններ:

Գախարիան, ի տարբերություն Արամ Զավենիչի, կրթված է:

Ավարտել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետը: 1994-2000 թվականներին սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում (քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ունի): 2002-2004 թվականներին սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի Բարձրագույն բիզնես դպրոցում:

Աշխատել է մի շարք մասնավոր արևմտյան ընկերություններում՝ որպես կառավարիչ:

Հետագայում, աշխատել է կառավարությունում մի շարք պաշտոններում՝ 2016-ին որպես էկոնոմիկայի նախարար, իսկ 2017 թվականին Գախարիան նշանակվեց Վրաստանի ներքին գործերի նախարար։

2019-ին դարձել էր երկրի վարչապետ:

2021 թվականին նա  հրաժարական տվեց՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկա  Մելիայի ձերբակալման որոշման վերաբերյալ կուսակից գործընկերների հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:

Այսինքն, եթե դիտարկենք նրա կենսագրությունը, ապա չի կարելի ասել, որ նա իշխանության մեջ է հայտնվել պատահական ձևով:

Սակայն իր անձնական ամբիցիաների պատճառով սկզբից դարձավ ընդդիմադիր իր նախկին կուսակիցների հանդեպ, իսկ հետո համաձայնվեց «մանրադրամի»  դեր կատարել  արտաքին ուժերի ձեռքում, որոնք իրեն օգտագործում էին ներկա վրացական իշխանություններիր դեմ:

Եվ ահա, այս ամենի տրամաբանական ավարտը եղավ այն, որ  Գախարիան որոշեց լքել Հայրենիքը, քանի որ հասկացավ, որ նույնիսկ որպես «մանրադրամ»  այլևս պահանջված չէ:

Ի Տարբերություն Գախարիայի, մեր հայկական «գախարիան», այսինքն՝ Արամ Զավենիչը բոլորովին պատահական է հայտնվել քաղաքական ասպարեզում:

Արարատի գյուղի դպրոցն ավարտելուց հետո, ավարտել է Երևանի պոլիտեխնիկը, որից հետո սկսել է աշխատել «Արարատ ցեմենտում», տարբեր պաշտոններում:

Այլ կրթություն, կամ այլ աշխատանքներում Արամ Զավենիչին չեն տեսել:

Իսկ 1999-ին նա, ողբերգական հանգամանքների բերումով, նշանակվեց վարչապետի պաշտոնում:

Եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, դժվար թե այս անձնավորության մասին մարդիկ իմանային:

1999-ի հոկտեմբերից հետո նա հայտարարեց, որ շարունակելու է իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի քաղաքական ուղին, սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ համաձայնվել է աշխատել  արտաքին ուժերի ձեռքում՝ «մանրադրամի»  դերում:

Ավելին, նա ոչ միայն սկսեց գործել Հայաստանի դեմ, ծառայելով մեր թշնամիների համար, այլև գրեթե 180 աստիճանով փոխեց իր քաղաքական ուղին և սկսեց հանդես գալ այն կարգախոսներով, որի դեմ պայքարում էր իր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը:

Սակայն դրա հետ մեկտեղ, նա շարունակում էր հայտարարել, որ հանդիսանում է Վազգեն Սարգսյանի հետնորդը, դրանով իսկ վարկաբեկելով սեփական եղբորը, նրա անցած ճանապարհն ու հիշատակը:

Արամ Զավենիչի ուրացման  ուղին սարսափելի չափերի հասավ, երբ նա փաստացի համաձայնվեց  Փաշինյանի հետ, որ ղարաբաղյան շարժումը հորինվել էր ԽՍՀՄ-ի կողմից:

Իսկ վերջերս էլ, առանց ամոթի, գովերգում էր Թուրքիան, նշելով, թե այն կարող է լինել Հայաստանի գործընկերը:

Հասկանալի է, որ Արամ Զավենիչի նման կերպարանափոխումը պայմանավորված է մի շարք գործոններով:

Նախ, նա քաղաքականապես դատարկ, զրոյական արժեք ունեցող անձնավորություն է, չունի լուրջ կրթություն, կարող է ընկնել ցանկացած ազդեցության տակ, քանի որ հենքային  արժեքներ չունեցող անձնավորություն է:

Նա նույնիսկ «մանրադրամի»  դերում արժեք չէր ունենա, եթե չլիներ Վազգեն Սարգսյանի եղբայրը:

Իսկ թե ինչպես օգտագործեցին արտաքին ուժերը այդ գործոնը, աշխատելով այս անձնավորության վրա և՝ ինչ նպատակով, կխոսենք հետփաշինյանական Հայաստանի ժամանակահատվածում:

Սակայն կա մի բայց, մեծ հավանականություն, որ Փաշինայնի հետ միասին, երկրից կճողոպրի նաև այս անձնավորությունը:

Իհարկե, նա Գախարիայի նման արժեք չի ունենա եվրոպացիների, կամ ամերիկացիների  մոտ, սակայն հաստատ Թուրքիայում նրան կգնահատեն: Չէ որ Վազգեն Սարգսյանի եղբայրն է հիացածխոսում Թուրքիայի մասին, իսկ դա այդ երկրի համար, դեռ կարևոր գործոն է, որից հաստատ չի հրաժարվի՝ օգտագործել ծագումով հայ Արամ Զավենի Սարգսյանին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>