Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ինչո՞ւ Փաշինյանն իր վերջին ասուլիում հարձակվեց Բայդենի վարչակազմի անդամ Ջեյմս Օ'Բրայենի վրա

Շատերը կարծում են, թե Փաշինյանը քննադատեց Բայդենի վարչակազմի ներկայացուցչին այն պատճառով, որ վերջինս քննադատել էր ստորագրված օգոստոսի 8-ի հուշագիրը՝ այն համարելով չափից դուրս ադրբեջանամետ:

Հիշեցնենք, որ Օ'Բրայենը նախկինում ասել էր, որ Բայդենի թիմի կողմից առաջարկված քաղաքականության հիմնասյուներից մեկը ԱՄՆ-ի խոստումն էր՝ պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ, որոնք կառուցում, շահագործում կամ օգտագործում են միջանցքը՝առանց Հայաստանի համաձայնության: ԱՄՆ-ի ներկայիս խոստումը՝ աջակցել միջանցքին հիմա, նախքան Հայաստանը կձեռնարկի իր սահմանադրության փոփոխության վերջին քայլը, կարող է նշանակել, որ Երևանը կորցրել է Բաքվի նկատմամբ այդ լծակը:

Օ'Բրայենի  այս  կարծիքը հունից հանեց Փաշինյանին, քանի որ ամերիկյան գործիչը ակամայից բացահայտեց, որ Փաշինյանն իրականում լուրջ բանակցություն չի վարել Ադրբեջանի հետ:

Նրա միակ նպատակն էր.ամեն գնով ստանալ Ալիևից այդ թղթի կտորը, որպեսզի նա կարողանար այն հրամցնել հայ հանրությանը:

Մինչդեռ հայ հանրությունը պիտի իմանա, թե ինչ տրամաբանությամբ էր ընդանում ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան բանակցային գործնթացը:

Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ արցախահայությունը լքեց Արցախը, 2023 թվականի նոյեմբերի 15-ին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ,  Օ'Բրայեն  ասաց, որ Միացյալ Նահանգները չեղարկել է Ադրբեջանի պաշտոնյաների հետ նախատեսված բարձր մակարդակի հանդիպումները: «Մենք հստակեցրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ նորմալ չեն լինի, քանի դեռ չենք տեսել առաջընթաց խաղաղության ճանապարհին», - այդ ժամանակ ընդգծեց Օ'Բրայենը: Նա նաև նշեց, որ մի շարք բարձր մակարդակի այցելություններ արդեն չեղարկվել են:

Ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Ադրբեջանը կոշտ արձագանքեց և դուրս եկավ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ բանակցություններից՝ մեղադրելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավման «անընդունելի» քննադատության մեջ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվեց  հետագա բանակցային գործնթացից:

Ավելին, Ադրբեջանը նաև հայտարարեց, որ կմերժի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները, և ԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու միջնորդի իր դերը: Ադրբեջանական հայտարարության մեջ նաև ասվում էր, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանին, չնայած Հայաստանը «ագրեսոր է և տարածաշրջանում անկայունության աղբյուր»:

Մինչդեռ հայկական կողմից այն ժամանակ կար զրոյական արձագանք:

Այսինքն, նույնիսկ ԱՄՆ-ն էր փորձում բալանսավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, որից Ադրբեջանը դժգոհ էր և ցանկանում էր իր դիրքերը ամրապնդել, մինչդեռ Փաշինյանի գլխավոր նպատակը եղել էր, ամեն գնով Ադրբեջանից ստանալ, իբր,խաղաղության այդ թղթի կտորը:

Փաշինյանընույնիսկ չթաքցրեց դա իր ասուլիսում՝ բառացիորեն հայտարարելով հետևյալը:

«…Օ'Բրայենի ասածը շատ տարօրինակ է, իսկ մյուս կողմից՝ բոլորովին էլ տարօրինակ չէ։ Եթե Օ'Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիության մասին, ապա պետք է ասեմ, որ, ցավոք, Հայաստանն ամենախոցելին էր նրա և նրանց պաշտոնավարման ընթացքում։ Ուզում եմ հիշել 2023 թվականի իրադարձությունները, ուզում եմ հիշել 2022 թվականի իրադարձությունները, 2021 թվականի իրադարձությունները, պետք է ասեմ, որ մենք երբեք գոհ չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որը այն ժամանակվա Միացյալ Նահանգների վարչակազմը կատարել էր մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար…»։

Այսինքն Փաշինյանըխոստովանում է, որ այն ժամանակ Բայդենի վարչակազմի քննադատությունները Ադրբեջանի հասցեին, պարզվում է,դուր չէր գալիս նաև Փաշինյանին, այն պատճառով, որ դրա արդյունքում Ադրբեջանը չէր համաձայնվում փոխզիջումներին և դրա արդյունքում, Փաշինյանը չէր կարողանում ստանալ Ալիևից իր բաղձալի խաղաղության թղթի կտորը:

Ահա սա է,որ պիտի իմանա հայ հանրությունը և հետևություն կատարի, որ Փաշինյանի իշխանության մնալու ամեն օրը մոտեցնում է մեր երկիրը աղետին:

Քանզի Փաշինյանի գլխավոր խնդիրը իր իշխանության պահպանումն է՝ցանկաված գնով, այդ թվում՝նաև Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգի հաշվին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.գ.

Այս ամենը վկայում է այն մասին, որ անկախ նրանից, թե ով կլինի միջնորդ. ԱՄՆ-ն թե Ռուսաստանը, Փաշինյանի դեպքում Հայաստանը կորուստ է ունենալու, քանզի նրա գլխավոր մոտիվացիան իր, այլ ոչ թե երկրի շահերի հետապնդումն է:

Հ.Գ-2 Հատուկ զետեղում ենք պաշտոնավարման շրջանում
Օ'Բրայենի հետ Փաշինյանի ունեցած հանդիպումներից մի քանի լուսանկար, որոնցում շատ լավ արձանագրված է նրա վերաբերմունքը: Դժգոհության և ոչ մի նշույլ:

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>