Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է Փաշինյանի ասուլիսից

Օգոստոսի 28-ին  Նիկոլ Փաշինյանը անցկացրեց ճեպազրույց, որը դարձավ Երևանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունների կարևոր ցուցիչ։ Նրա ելույթը պարունակում էր մի քանի ռազմավարական ազդանշան, որոնք թույլ են տալիս գնահատել Հայաստանի ներկայիս իրավիճակը և նրա հետագա շարժման ուղղությունները։

Փաշինյանի ճեպազրույցը լայնորեն մեկնաբանեցին նաև ադրբեջանական լրատվամիջոցները, նշելով, որ վերջին իր խոսքերում, Փաշինյանը նպատակ է դրել արմատապես փոխել  Հայաստանի զարգացման ուղին:

Ադրբեջանցիներին հատկապես  դուր են եկել Փաշինյանի մի քանի առանցքային մեսիջները, որոնց երկար էին սպասել Բաքվում:

Առաջին

Փաշինյանը ընդգծեց, որ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը, և նոր դարաշրջանի հիմնական փաստաթուղթը դարձել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները: Այս մոտեցումը վկայում է դիվանագիտական ​​ուշադրության փոփոխության մասին. Հայաստանը նախընտրում է երկխոսություն կառուցել Ադրբեջանի հետ այնպիսի ձևաչափով, որտեղ Միացյալ Նահանգները և եվրոպացի գործընկերներն են հանդես  գալիս որպես միջնորդներ, այլ ոչ թե՝ Ռուսաստանը: Սա, նշում են ադրբեջանցի փորձագետները,  ստեղծում է նոր հնարավորություններ, բայց նաև՝ ռիսկեր: Շատերը, նույնիսկ հենց Հայաստանում, այդ թվում՝ Փաշինյանի հակառակորդները, համոզված են, որ Մոսկվան, հավանաբար, պատրաստ չէ առանց դիմադրության իր տեղը Հարավային Կովկասում զիջել Արևմուտքին:

Երկրորդը

Ըստ ադրբեջանցիների՝ հատկապես կարևոր էր վարչապետի գնահատականը  Հայոց ցեղասպանության  միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ: Առաջին անգամ, նշում են ադրբեջանցի փորձագետները,  Հայաստանի ղեկավարը բացահայտորեն ընդունեց, որ նման որոշումները հաճախ ընտրական ռազմավարությունների և ճնշման գործիքների մաս են կազմում այլ երկրներում, և դրանց գործնական արժեքը Հայաստանի համար սահմանափակ է: Այս քայլը նշանավորում է անցում «ուրվական» դիվանագիտությունից (բնորոշումը ադրբեջանցիներինն է), երբ չարդարացված նկրտումների իրականացման հետապնդմամբ Երևանը դատապարտեց իրեն հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ հավերժական թշնամանքի, դեպի ավելի պրագմատիկ մոտեցում, որտեղ ապագա զարգացման և իրական տարածաշրջանային ինտեգրման հարցերը դրվում են առաջնային պլանում:

Երրորդ

Փաշինյանն  առաջին անգամ հստակ ուրվագծեց դիլեման. Հայաստանը չի կարողանա անորոշ ժամանակով համատեղել անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, և որոշ պահի ընտրությունը կդառնա անխուսափելի։ Չնայած նման որոշման համար որևէ կոնկրետ ժամկետ չի նշվել, հրապարակային հայտարարության փաստն ինքնին նախապատրաստում է հասարակական կարծիքը դեպի Եվրոպա հնարավոր ռազմավարական շրջադարձի համար։ Սա բացում է հեռանկարներ ԵՄ-ի հետ կապերի խորացման համար, բայց միևնույն ժամանակ մեծացնում է լարվածությունը Մոսկվայի հետ հարաբերություններում,  հրճվանքով նշում են ադրբեջանցի փորձագետները։

Չորրորդ

Վերջապես, Փաշինյանը, որոշեց  զբաղվել  իշխանության մեջ իր դիրքերը ամրապնդելով։ Այս առումով, Հայաստանի ղեկավարի  կոշտ հռետորաբանությունը սեփական կաբինետի հասցեին ցուցիչ էր։ Նա հստակեցրեց, որ նախարարները, որոնք չեն կիսում իր քաղաքական կուրսը, պետք է լքեն կառավարությունը։ Սա վկայում է անցումային շրջանում կառավարումն ամրապնդելու և ներքին հակասությունները վերացնելու ցանկության մասին։ Հավանական են կադրային փոփոխություններ, որոնք կապահովեն իշխանության մոնոլիտ բնույթը, ինչը հատկապես կարևոր է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Հինգերորդ

Փաշինյանի հայտարարությունները կարելի է դիտարկել հայկական պետականության վերանայման և նոր ինքնության որոնման համատեքստում։ Հայաստանը աստիճանաբար իր ուշադրությունը անվտանգության հարցերից տեղափոխում է  հարևանների հետ գործնական ինտեգրման վրա։

Այսպիսով, նշում են, ադրբեջանցի փորձագետները, օգոստոսի 28-ի ճեպազրույցը կարելի է դիտարկել որպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության նոր ուղեցույցներ սահմանելու փորձ: Երկրի առջև դրված է գործնական խնդիր՝ հայտարարությունները վերածել գործող մեխանիզմների և, միևնույն ժամանակ, պահպանել հավասարակշռությունը արտաքին ճնշման և ներքին սպասումների միջև: Եթե Փաշինյանին  հաջողվի հետևողականորեն շարժվել այս ուղղությամբ, դա կամրապնդի նրա դիրքերը տարածաշրջանում: Հակառակ դեպքում, Հայաստանը կբախվի անորոշության ևս մեկ շրջանի, երբ յուրաքանչյուր որոշում կուղեկցվի բարձր քաղաքական և սոցիալական ռիսկերով, վերջում եզրափակում են իրենց կարծիքները ադրբեջանցի փորձագետները:

Այն որ Փաշինյանի վերջին մեսիջները պիտի բավարարեին ադրբեջանցիներին և թուրքերին, հասկանալի է:

Միաժամանակ, նրանք նշում են, որ կարևոր է, որ Հայաստանում այդ մոտեցումները ամրապնդվեն, անկախ Փաշինյանի լինելուց իշխանության մեջ, որպեսզի, Ադրբեջանի հաջողությունները վերջնականապես հաստատվեն, անկախ նրանից, թե Փաշինյանը կկարողանա՞ պահպանել իր իշխանությունը գալիք ընտրություններում, թե՞ ոչ:

Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել երկարատև կայունության մասին տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ, ադրբեջանցի փորձագետների մոտ մնում են դեռ լուրջ կասկածներ. հնարավոր կլինի՞ կյանքի կոչել իրենց բոլոր նպատակները:

Այդ տեսանկյունից, հետաքրքիր է, որ նրանց վերլուծություններում կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ Ադրբեջանին նույնիսկ շահավետ է թեև փոքր զիջումներով պայմանավորվել  հետփաշինյանական Հայաստանի իշխանության հետ, քան ամբողջ խաղադրույքը դնել կոնկրետ Փաշինյանի վրա և վերջում ստանալ նախկին անորոշ իրավիճակը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>