Կառավարությունը ես եմ, եթե իմ դիրքորոշմանը հակասող կա, թող հենց հիմա դիմում գրի՝ գնա. Փաշինյան (Տեսանյութ)
Ո՞վ է ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է. ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞վ է հայտնել նման դիրքորոշում, ով նման դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի՝ գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարա լինի»,- ասաց Փաշինյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ կառավարությունն է հայտնել, Փաշինյանն ասաց. «Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա: Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:
Փաշինյանն ասաց, որ Արբիտրաժային դատարանում կառավարությունը հաղթել է և իրենց դիրքորոշումները պնդել են:
Աղբյուր՝ Aysor.am
Ֆոտո կոլաժը՝ Zham.am-ի

