Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Քրդստանում նոր քաղաքացիական բախումների արդյունքում Իրանի ազդեցությունը մեծանում է

Օգոստոսի 21-ի, լույս 22-ի գիշերը  Իրաքի Սուլեյմանիե քաղաքը վերածեց  դաժան մարտերի ասպարեզի։

Քրդստանի հայրենասիրական միության (PUK) առաջնորդ Բաֆել Թալաբանիի և նրա զարմիկ՝ կուսակցության նախկին համանախագահ Լահուր Շեյխ Ջանգիի (Լահուր Թալաբանի) միջև երկարատև մրցակցությունը վերածվեց արյունալի մարտի՝ տանկերի և անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ, որը տևեց ժամեր։

Բախումներից հետո ձերբակալվեցին Լահուր Շեյխ Ջանգին, նրա եղբայր Փոլադը, զարմիկ Ասոն և Զինո Մոհամմեդը, ով Լահուրի Բարայ Գալի  ականավոր դեմքերից էր։

Պաշտոնական տեղեկատվությամբ՝  չորս ժամ տևած մարտում զոհվել է PUK-ի երեք մարտիկ, իսկ 19-ը՝ վիրավորվել։ Սակայն Լահուրի եղբայրը՝ Արաս Շեյխ Ջանգին, պնդում է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է Լահուրի ավելի քան 40 կողմնակից, և պահանջել է, որ իր եղբայրը դատվի Բաղդադում, այլ ոչ թե Սուլեյմանիեում։

PUK-ի աղբյուրները հայտնել են, որ Լահուրը կազմակերպում էր անկարգություններ Սուլեյմանիեում և ծրագրում էր Բաֆել Թալաբանիի դեմ մահափորձ:

Լահուրի դեմ գործողությունը համընկավ «Նոր սերունդ» շարժման առաջնորդ Շահսուվար Աբդուլվահիդի ձերբակալության հետ, որը դարձել է Իրաքյան Քուրդիստանի ամենաակնառու ընդդիմադիր ուժը։

Այս ամենն ընկալվում է որպես քրդական քաղաքականության նոր փուլի սկիզբ։

 Ովքեր են հակամարտության այս կողմերը,և ովքեր են նրանց հետևում կանգնած

Իրաքյան Քրդստանի ինքնավարությունը սկզբնապես ստեղծվել է 1970 թվականին՝ որպես Քրդական ինքնավար շրջան՝ Իրաքի կառավարության և Իրաքի քրդական համայնքի առաջնորդների միջև ինքնավարության համաձայնագրի համաձայն։

Սակայն Սադդամ Հուսեյնը չէր կարողանում հաշտվել քրդերի ինքնավարության հետ,և դրա արդյունքում, անընդհատ զինված բախումները քրդերի և կենտրոնական իշխանությունների միջև շարունակվում էին:

Սկսած 1991 թվականից՝Իրաքի քրդերը ստացան լիակատար ինքնավարություն, քանի որ Սադդամի բանակը ստիպված դուրս բերվեց այդ տարածաշրջանից:

Այդ պահից սկսած՝Իրաքյան Քուրդիստանը դարձավ «դե ֆակտո» անկախ  և անցավ ինքնակառավարման՝ երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցության» և «Քուրդիստանի հայրենասիրական միության» հետ, որոնք չէին գտնվում Բաղդադի վերահսկողության տակ։ Միաժամանակ,Իրաքյան Քուրդիստանը ձեռք բերեց նաև իր սեփական դրոշն ու օրհներգը։

1992 թվականին Իրաքյան Քուրդիստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ: Դեմոկրատական ​​միություն կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստացավ Դոհուկ և Էրբիլ նահանգներում, մինչդեռ Քուրդիստանի հայրենասիրական միությունը լայն աջակցություն ստացավ Սուլեյմանիե նահանգում, ինչպես նաև՝ Դիյալայի քրդաբնակ շրջաններում: Ընտրությունների արդյունքում քրդական խորհրդարանը բաժանվեց Ջալալ Թալաբանիի «Քուրդիստանի հայրենասիրական միության» (PUK) և Մասուդ Բարզանիի «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» (KDP) միջև:

                             PUK-ի և KDP-ի միջև բախումները 1994 թվականին

Նրանց միջև զինված հակամարտությունը բռնկվեց 1994 թվականի մայիսին, որի հետևանքովզոհվեց մոտ 300 մարդ։ Հաջորդ տարվա ընթացքում երկու պատերազմող կողմերից էլ զոհվեց մոտ 2000 մարդ։ PUK-ի և KDP-ի միջև փխրուն զինադադարը տևեց մինչև 1996 թվականի ամառը։ Թալաբանին դաշինք կնքեց Իրանի հետ և օգնեց Իրանին  ռազմական ներխուժում սկսել Հյուսիսային Իրաք՝ թիրախավորելով  քրդական դեմոկրատական ​​կուսակցությունը։

Իրանի և PUK -ի դեմ կռվելու հնարավորության առջև կանգնած՝ Մասուդ Բարզանին օգնություն խնդրեց  Սադամ Հուսեյնից։ Հյուսիսային Իրաքը վերագրավելու հնարավորություն տեսնելով՝ Սադամը համաձայնվեց օգնել։

Սադդամի օգնությամբ,  երբ KDP-ն ստանձնեց Էրբիլի վերահսկողությունը, իրաքյան զորքերը նահանջեցին քրդական շրջանից՝ վերադառնալով իրենց սկզբնական դիրքերը: KDP-ն դուրս մղեց PUK-ին  վերահսկվող մյուս տարածքներից և, իրաքյան լրացուցիչ օգնությամբ, գրավեց նույնիսկ  Սուլեյմանիան: Ջալալ Թալաբանին և PUK-ընահանջեցին դեպի Իրանի սահման:

Այս հակամարտության մեջ, քրդական բանվորական կուսակցությունը (PKK-ն) սկսեց աջակցել  PUK-ին: Ինչի հետևանքով Թուրքիան սկսեց աջակցել Բարզանիի կուսակցությանը:

 1998 թվականի սեպտեմբերին Մասուդ Բարզանին և Ջալալ Թալաբանին ստորագրեցին Վաշինգտոնի համաձայնագրերի խաղաղության պայմանագիրը, որը միջնորդվել էր Միացյալ Նահանգների կողմից։ Համաձայնագրով կողմերը համաձայնվեցին կիսել եկամուտներն ու իշխանությունը, և արգելեցին Քրդստանի աշխատավորական կուսակցությանը օգտագործել Հյուսիսային Իրաքը և թույլ չտալ իրաքյան զորքերին մտնել քրդական շրջաններ։ Միացյալ Նահանգները պարտավորվեց օգտագործել ռազմական ուժ՝ քրդերին Սադամ Հուսեյնի հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համար։

 Ավելի ուշ, 2003 թվականին Իրաք ներխուժման ժամանակ, PUK-ն և KDP-ն համագործակցեցին ԱՄՆ ուժերի հետ՝ ԱՄՆ օդուժի օգնությամբ ջախջախելով իրաքյան ուժերին և գրավելով Հյուսիսային Իրաքի մեծ մասը, այդ թվում՝ Քիրքուք և Մոսուլ քաղաքները։ Ներխուժումից հետո Մասուդ Բարզանին ընտրվեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ, իսկ Ջալալ Թալաբանին՝ Իրաքի նախագահ։

Այդ որոշումները նույնպես ներքրդական համաձայնության արդյունք եին:

Ինչ վերաբերվում է այս վերջին կոնֆլիկտին, ապա, այն կարելի բնորոշել, որպես կոնֆլիկտ PUK-ի շրջանակներում:

Սակայն բռնկված ճգնաժամը տարածվում է ոչ միայն PUK-ի, այլև Սուլեյմանիեի սահմաններից դուրս։ Ինչպես հայտնի է, Թուրքիան 2023 թվականից ի վեր փակել է իր օդային տարածքը դեպի Սուլեյմանիե թռիչքների համար և պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում տարածաշրջանում։

Մինչդեռ, Իրանը դարձել է հակամարտության հիմնական շահառուն. Սիրիայում և Լիբանանում դիրքերի կորուստը, Բաղդադի ավելի անկախ ուղին և թուրքական ազդեցության աճը Սիրիայում, Սուլեյմանիեի նկատմամբ վերահսկողությունը Իրանի կողմից դարձնում է  չափազանց կարևոր այդ երկրի  համար։

ԱՄՆ-ն զսպվածությամբ է արձագանքում, սակայն մտահոգված է PUK-ի պառակտմամբ և Իրանի ազդեցության աճով: Վաշինգտոնը ճնշում է գործադրում Բաֆելի վրա մարդու իրավունքների հարցերով, բայց առայժմ դա շատ սահմանափակ է: Բարզանիի թիմը, Լահուրի ձերբակալությունը համարելով իր մրցակցի թուլացում, միևնույն ժամանակ հասկանում է, որ Իրաքյան Քրդստանում ուժերի հավասարակշռությունը կարող է խախտվել, և իրավիճակն ինքնին կարող է վերադառնալ քաղաքացիական պատերազմի սցենարին, ինչը վտանգավոր է նաև Բարզանիի համար:

         Աշխարհաքաղաքական ի՞նչ  ուժեր են ազդում PUK-ի մեջ այս կոնֆլիկտում

Փորձագետները նշում են, որ հակամարտությունը դուրս է եկել ներկուսակցական թեժ բանավեճերից և դարձել է ազդեցության համար տարածաշրջանային պայքարի մաս, որին մասնակցում են Իրանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը։

Քրդստանի հայրենասիրական միությունը ստեղծվել է Ջալալ Թալաբանիի կողմից որպես ձախակողմյան թեքումով աշխարհիկ կուսակցություն, որը պահպանողական Քրդստանի դեմոկրատական ​​կուսակցության այլընտրանք էր և կողմնորոշված ​​էր Բաղդադի հետ համագործակցությանը: Ջալալ Թալաբանին ինքը դարձավ Իրաքի նախագահ 2005 թվականին՝ դառնալով իրաքյան քաղաքականության առանցքային դեմք և պահպանելով կուսակցության ներսում հավասարակշռությունը:

Սակայն Թալաբանիի 2012 թվականի հիվանդությունը և հետագա մահը 2017 թվականին խախտեցին այս հավասարակշռությունը: Մահացածի կինը՝ Հերո Թալաբանին, որոշ ժամանակ պահպանեց իր ազդեցությունը, սակայն առողջական պատճառներով նրա հեռանալը կուսակցության մեջ պայքարի նոր փուլի սկիզբ դարձավ: Ջալալի որդին՝ Բաֆիլը, որը բնակվում էր Մեծ Բրիտանիայում, և նրա զարմիկը՝ Լահուրը, առաջ եկան՝ ձգտելով ամրապնդել իրենց դիրքերը հետախուզական ապարատի միջոցով: Մոր աջակցությամբ Բաֆիլը իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում, բայց մեղադրվեց ավտորիտարիզմի և կուսակցությունը «ընտանեկան բիզնեսի» վերածելու մեջ:

Լահուր Թալաբանին, որը գլխավորում էր PUK-ի  հետախուզությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարի տարիներին և վայելում էր ԱՄՆ-ի և կոալիցիայի աջակցությունը, Արևմուտքի հետ նրա կապերը և Թուրքիայի հետ երկխոսություն կառուցելու փորձերը նրան տարբերակում էին Բաֆիլից, որը մեծացնում էր իր դիրքերը Իրանի վրա: 2021 թվականին Լահուրը հեռացվեց ղեկավարությունից, որից հետո ստեղծեց իր սեփական շարժումը, բայց միևնույն ժամանակ փորձեր արեց վերադառնալ PUK ՝ օգտագործելով ներքին կուսակցական ընդդիմությունը:

Նրա հրապարակային հայտարարությունները հաճախ ներառում էին իր զարմիկի քննադատությունը։ «Բաֆիլի միջոցով Իրանը մեծացնում է իր ազդեցությունը Սուլեյմանիեում։ Սա սպառնում է Էրբիլին և Անկարային», - նշում  էր  Լահուրը իրաքյան լրատվամիջոցներին։

Բաֆիլ Թալաբանիի կապերի աճը PKK/YPG-ի հետ և PUK ուղղաթիռների փոխանցումը Սիրիայում գտնվող YPG ուժերին առաջացրեց Թուրքիայի կոշտ արձագանքը։ Անկարան հարվածներ հասցրեց Սուլեյմանիե օդանավակայանին և պատժամիջոցներ կիրառեց։ Թուրքական աղբյուրները ուղղակիորեն նշեցին. «Բաֆիլ Թալաբանիի քաղաքականությունը PUK-ն վերածել է Թուրքիայի անվտանգության սպառնալիքի»։

Իրանի համար Լահուրի ձերբակալությունը հնարավորություն է՝ ամրապնդելու իր դիրքերը։ Թեհրանը Բաֆիլին համարում է դաշնակից և պատրաստ է ընդլայնել աջակցությունը։ Մյուս կողմից, Վաշինգտոնը Լահուրին համարում է գործընկեր և, հետևաբար, մտահոգված է ճգնաժամի հետևանքներով։ Ամերիկյան վերլուծական կենտրոնները  զգուշացնում են.  « PUK ի պառակտումը կստեղծի իշխանության վակուում Քիրքուքում և Մոսուլումև կընդլայնի Իրանի և PUK -ի ազդեցությունը»։

Ռուսաստանը նույնպես  Բաֆիլի ամրապնդումը դիտարկում է որպես տարածաշրջանում ամերիկյան ազդեցությունը սահմանափակելու հնարավորություն և չի թաքցնում իր համակրանքը իրադարձությունների այս զարգացման նկատմամբ։

Սուլեյմանիեում ճգնաժամը ոչ միայն ազգականների միջև հակամարտություն է, այլ երկու ռազմավարությունների բախում՝ դեպի Իրան կողմնորոշվածություն և Արևմուտքից կախվածություն։ Խաղադրույքի տակ է ոչ միայն PUK -ի ապագան, այլև ուժերի հավասարակշռությունը Իրաքյան Քուրդիստանում և, ավելի լայն իմաստով՝ամբողջ տարածաշրջանում։

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>