«Ալիևը հայ հասարակությանն անվանում է «հիվանդ»․ ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չունի ասելու»․ Տաթևիկ Հայրապետյան
Դիտել նաև
«Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան». Ալեն Սիմոնյան
«Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»․ Իլհամ Ալիև
Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը
ՀՀ-ն ողջունում է Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին. Նազելի Բաղդասարյան
Հայկական Բերձորն Ալիևն առաջարկում է հռչակել ԱՊՀ մշակութային քաղաք
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․
««Այս [հայ] հասարակությունն հիվանդ է, և ես սա բացահայտ ասում եմ»։ Սա Ալիևն ասել է օգոստոսի 21-ի իր ելույթում, ի շարս այս թշնամական ու ագրեսիվ արտահայտությունների։ Դրանից անցել է չորս օր և ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չունի ասելու այս արտահայտության ու հայ ժողովրդի, հայ հանրության հասցեին հնչած ատելության ու անհանդուրժողականության խոսքի առթիվ։
Մի պահ զուտ պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրացներ Ադրբեջանը, եթե նման արտահայտություն երբևէ հնչեր Հայաստանի ղեկավարությունից, ավելի դա արվեր Թրամփի միջնորդությամբ «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից հետո, որտեղ նույնիսկ դրույթ կա անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության դեմ պայքարի մասին»։

