Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
20
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Պատերազմ Արցախում
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ Նախընտրական «շեբեն»՝ Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Պայքարը շարունակվում է» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում. անչափահասի են ծեծել Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ «Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան ՔՊ-ական Սարիկ Մինասյանի խուլիգանական վարքը համացանցում Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունն իր պաշտպանյալի գործի վերաբերյալ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է. «Երկուշաբթի օրը` 2025 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայորւմ (հասցե` Երևան, Արշակունյաց պողոտա 24/1) տեղի է ունենալու դատական նիստ, որի ժամանակ քննարկվելու է Ստեփան Սամվելյանին կալանքից ազատելու միջնորդությունը:

Տեղեկացնում եմ, որ Ստեփան Սամվելյանը, 2025 թվականի հուլիսի 21-ից հանիրավի գտնվում է կալանքի տակ, որից գրեթե ամբողջ մասը անցկացրել է հիվանդանոցներում, որի ընթացքում նրան երկու անգամ վիրահատել են: Այժմ նա կրկին կարիք ունի վիրահատական միջամտության, որը պետք է կատարվի ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հանձնարարության հիման վրա, սակայն այն մերժվել է:
Հիշեցնեմ, որ Ստեփան Սանվելյանը մեղադրվում է մի բանի համար, որը ոչ միայն չի եղել, այլ նայև այն չէր կարող տեղի ունենալ Ստեփան Սամվելյանի կողմից այն ֆիզիկապես կատարելու հնարավորություն չունենալու պատճառով: Նրան առաջադրվել է մեղադրանք, որ իբրև նա 2025 թվականի հուլիս ամսին նախապատրաստել է Արամ Զավենի Սարգսյանի սպանությունը, որի համար ձեռք է բերել ռազմամթերք` նռնակը:
Պարզաբանում եմ և կրկին պնդում, որ Ստեփան Սամվելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը չի պահպանել ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատություն եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավուքների երաշխիքները: Հայաստանի Հանրապետությունը ի դեմս` ՀՀ ԱԱԾ-ի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և դատավոր` Ժորա Չիչոյանի խախտել են Ստեփան Սամվելյանի հիմնարար իրավունքները: Այս խախտումները ունեցել են լուրջ ազդեցություն Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի վրա: Այժմ` Ստեփան Սամվելյանին բուժելու փոխարեն նրան պահում են մի հաստատությունում, որ կոչվում է «Դատապարտյալների հիվանդանոց» և որը ենթակա է ՀՀ կառավարության որոշման համաձայն փակման, քանի որ այն հակասում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված ստանդարտներին»:
Ստեփան Սամվելյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյան
23 օգոստոս, 2025 թվական
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>