Ովքեր էին առևանգել Շինանյութի Սերգեյի որդուն, և ում շնորհիվ նա ազատ արձակվեց
Հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիև քաղաքում առևանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդին` Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը, որոնց դեռ 2017 թվականի նոյեմբերին անհայտ անձինք զենքի սպառնալիքով պատանդ էին վերցրել:
Այնուհետև Կիևի ոստիկանությանից հայտնեցին, որ Ռուսաստան-Ուկրաինա սահմանին ձերբակալել են 22-ամյա կնոջ և նրա հետ նույն բնակարանում ապրող 41-ամյա տղամարդու, ովքեր կասկածվում էին փրկագին ստանալու նպատակով մարդկանց առևանգման մեջ։
Շրջանառվող լուրերի համաձայն առևանգումը կազմակերպել են չեչենները , իսկ օգնել են ազատվել Ումար Ջաբրաիլովին մոտ կանգնած անձիք: Հավելենք, որ Ջաբրաիլովը ազգությամբ չեչեն , ՌԴ գործարար, պետական գործիչ և բարերար է, ով հանդիսանում է նաև «Ավանտի» բիզնես-հայրենասիրության զարգացման գործարարների ասոցացիայի
հիմնադիր-ղեկավարը:

