Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի և մյուս քաղբանտարկյալների գործով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով 2-րդ դատական նիստը։
Առաջին դատական նիստը տեղի էր ունեցել երեկ՝ օգոստոսի 19-ին, Կենտրոն նստավայրում, սակայն խափանման միջոցի հարցը չէր քննարկվել, քանի որ նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հարմար չէր դատավարական գործընթացն արդյունավետ անցկացնելու համար։
Նշենք, որ «Սրբազան շարժման» առաջնորդը և մասնակիցները մեղադրվում են 2024 թվականին նախապատրաստված «ահաբեկչության» փորձի մեջ, որը ՔԿ-ն «կանխել է» 2025 թվականին։
Մանրամասն՝ տեսանյութում:

