Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն
12
Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Պատերազմ Արցախում
Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին ԲԴԽ-ն հերթական երրորդ անգամ դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Փաշինյանը խոստովանեց. Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը Փաշինյանի ասածները մեկնաբանելը պետք է դուրս գա ընդդիմության օրակարգից. Տիգրան Քոչարյան Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Թեհրանի քաղաքապետ. Հակամարտության 10 օրվա ընթացքում մոտ 9000 իրանական օբյեկտ է հարձակման ենթարկվել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմաբազաների, Երուսաղեմի և Թել Ավիվի վրա հասցված հարվածների մասին Իրանում սպանել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարներից մեկին․ Fars Մինաբի դպրոցին հարվածել են ամերիկյան երկու Tomahawk հրթիռներով․ Իրանի ԱԳՆ Փաշինյանը խիստ վատ է տանում Արցախ բառն անգամ Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Էրեբունի վարչական շրջանում կոյուղատար խողովակները փոխելու կարիք կա՝ բնակիչները ինքնուրույն փորձում են վերացնել խցանումները (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Գծանշումների գումարը ծախսվեց, բայց չծառայեց նպատակին. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Բացահայտվել է Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքը «Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները 37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Ո՞ւմ են ուզում վստահել «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ «Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել». Պետական միջոցներով iPhone է գնել Լոռու մարզպետարանը Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին

Ո՞ւմ դեմ է իշխանությունների կռիվը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը բավականին դիպուկ դիտարկում արեց. «Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ»:

Ավելի հակիրճ ու ամփոփ թերևս դժվար կլիներ որակել այն անընդունելի ու մերժելի իրողություններն ու իրավիճակը, որի մեջ այսօր հայտնվել է երկիրն՝ իր հասարակականքաղաքական, ընդհանուր անցուդարձով: Թեպետ գուցե ավելի հակիրճ ձևակերպող էլ է եղել: Շատ ավելի վաղ, ճիշտ է՝ ոչ մեր ժամանակների մասին: Անկրկնելի Հակոբ Պարոնյանը սարկազմով նկատում էր. «Տաճկաստանի մեջ բա՜նտ… Բանտի մեջ բա՜նտ»:

Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարած «քաղաքականությունը» երկրում ձևավորել է այնպիսի մթնոլորտ, միջավայր և իրականություն, որ բավականին աղերսվում է նշյալ ժամանակների ու նշյալ «տարածքի» հետ, որոնք նկարագրել է մեծ երգիծաբանը:

Հայաստանում հիմա իսկապես էլ բանտ է, որտեղ կան կալանավորված քաղաքացիներ, առայժմ չկալանավորված, բայց թիրախավորվող ու հետապնդվող հայեր և բացարձակապես անպատժելի ու անձեռնմխելի քպականներ, ավելի ճիշտ՝ քպականներից նրանք, որոնք անվերապահորեն սպասարկում են Փաշինյանի շահերը:

Ի՞նչ անկողմնակալ քննության կամ, առավել ևս, արդարադատության մասին կարող է խոսք լինել մի երկրում, որտեղ գլխավոր դատախազը Հանրային հեռուստաընկերության եթերից... գործնականում դատավճիռ է թելադրում, որտեղ ԲԴԽ նախագահին վարչապետի պաշտոնն զբաղեցնողը «sms»-ով հեռացնում է, որտեղ մեղադրական կամ պատժիչ որոշումներ դակող դատավորները նախքան այդ եղել են իշխանական կամ իշխանամետ կուսակցության անդամ, որտեղ իշխանական պատգամավորները ու կառավարական աշխատողները խորապես ոտնահարած ունեն անմեղության կանխավարկածը, որտեղ դատարանն արդարադատություն չի իրականացնում, այլ քաղաքական պատվեր, ավելի կոնկրետ՝ սպասարկում է գործադիր իշխանության ղեկավարի ու նրա նեղ մերձավոր շրջապատի քմահաճույքները:

Ու վերջին օրերին կատարված կամ շարունակվող դատական գործընթացները, ավելի ճիշտ՝ դատարաններին առնչվող իրադարձությունները վերը ասվածի ցայտուն վկայություններն են՝ «գետնի վրա»:

Ու, գիտեք, բնույթի առումով շատ մեծ տարբերություն չկա. խոսքը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կամ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի երկարաձգմա՞ն մասին է, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա մի խումբ համակիրներին վերագրվող «ահաբեկչության նախապատրաստման» անհեթեթ «գործի՞» մասին է, թե՞, օրինակ՝ Ռուբեն Հակոբյանի կամ Արմեն Աշոտյանի, կամ զոհվածի հայր Գարիկ Գալեյանի...

Այս և նախկինում «կարված» բոլոր գործերի պարագայում շատ բնորոշ է հոդվածի սկզբում մեջբերված միտքը: Այդուամենայնիվ, կան դրվագներ, որոնք ոչ միայն բնութագրական են, այլև ամբողջացնում են այն պատկերը, որում հայտնվել է Հայաստանը: Օրինակ՝ Սամվել Կարապետյանի «գործը», որտեղ «գործ» էլ, որպես այդպիսին, չկա: Մարդը մեղադրվում է մի բանի (բռնի իշխանափոխության կոչերի) համար, որ ընդհանրապես չի արել: Իշխանությունն ու իր քարոզիչներն ինչեր էլ որ ասեն, հանրության ճնշող մեծամասնությունը կայուն համոզմունք ունի, որ նրան քաղաքական հետապնդման են ենթարկում՝ Հայ առաքելական եկեղեցուն պաշտպան կանգնելու, Փաշինյանի «թրի տակով չանցնելու» համար: Իսկ բնութագրական դրվագն այն է, որ Սամվել Կարապետյանի գործով, այսպես ասենք, ներգրավված օտարերկրա հայտնի իրավապաշտպան Ամստերդամը հարցազրույց է տալիս իր տեսածը բնութագրելու համար ու հիշեցնում ստալինյան ռեպրեսիաների մասին: Իսկ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը ավելի «սրամիտ» բան չի կարողանում մոգոնել, քան... օտարերկրացի փաստաբանի հասցեին անձնական վիրավորանք պարունակող, անպարկեշտ արտահայտություն անելը:

Ի դեպ, մի անգամ չտեսանք, որ այդքան ատելություն ժայթքող քպականները 1 անգամ հայության թշնամիներ Ալիևի կամ Էրդողանի հասցեին որևէ բառ ասելու համարձակությունն ունենան: Նրանց ուժը միայն հայերի վրա է պատում, ավելի ճիշտ՝ նրանց կռիվը միայն հայերի դեմ է:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքն էլ, վերջին դատական նիստի ժամանակ, միանգամայն բնութագրական է. «...Ես այն կեցվածքը չունեմ, որ մեղադրող կողմին կամ պատվարժան դատարանին խնդրեմ մեզ բաց թողնել: Ես ոչ մի հանցանք այս աշխարհի, երկրի, պետությամ դեմ չեմ արել: Սովետական կայսրությունը այս սխալը չի գործել, ինձ չի դատել, ինձ չեն կալանավորել ադրբեջանցիները, չեն կալանավորել ՀՀՇականները, որոնց միշտ քննդատել եմ։ Չի կալանավորել Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունը, որոնց ես միշտ քննադատել եմ: Ու պետք է հասնեի այս «լուսավոր» երկիրը, որ այս իշխանությունն ինձ կալանավորեր որպես հանցագործ: Սա այս իշխանության ու նրա առաջնորդի խայտառակությունն է՝ խարանը: ... Բայց այս իշխանությունն ավելի մեծ խարան ունի՝ Արցախի կորուստ, 5000 զոհ և այլն, և այլն: Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել ու գցել այս խեղճ իշխանության ջեբը, մեզ կալանավորել է այս դեմոկրատ կոչված, խեղկատակ իշխանությունը։ Ես բացարձակապես վատ չեմ զգում իմ կալանավորումից որպես անձ։ Ես ամաչում եմ իմ երկրի, իմ Հայաստանի Հանրապետության համար, որի ծառան եմ եղել 50 տարի»...

Ի դեպ, մեկնարկում է նաև «Սրբազան պայքարի» «գործով» դատավարությունը: Այն «գործը», որ իբր մի մեծ «ահաբեկչություն» է կանխվել, մի «սարսափելի դավադրություն»: Իրականում, ինչպես և ավելի վաղ նշել էինք, ու ոչ միայն մենք էինք նշել, մեղսագրվող ձայնագրությունները ընդամենը մոնտաժված, շինծու «նյութեր» էին: Ու հատկապես երբ օրերս փաստաբան Հովհաննես Խուդոյանն ուղղակի հրապարակեց այդ ձայնագրությունների ու իշխանական քարոզիչներին երկրորդող դատախազի, քննչականի ղեկավարի համադրված հայտարարությունների էական կտորները, ավելի շատերին ակնհայտ դարձավ, որ հերթական «փուչիկգործի» հետ գործ ունենք: Չնայած առանց այդ էլ դա ակնհայտից էլ ակնհայտ էր: Ինչպես ակնհայտ է նաև, որ Հայաստանի «բրենդը» հիմա... քաղբանտարկյալներ ունենալն է:

Կարելի է ասել, որ ոչ դասական, բայց բռնատիրական վիճակ է՝ ուղղակի բավականին աննորմալ «բզիկներով»: Ու դրանով է պայմանավորված, որ արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ օտարի, թշնամական երկրների շահերն սպասարկողները՝ ոչ միայն ազատության, այլև իշխանության մեջ:

Բայց ի՞նչ ասել է՝ «պաշտոնական անձ(իք)»: Ինչպես նկատել է մեկ այլ հզոր հեղինակ, այսօր իրենք պաշտոնական են, իսկ վաղը, մեկ էլ տեսար, ոչ պաշտոնական, ամեն ինչ այնքան պայմանական է և անկայուն: Իսկ այդպես լինում է, այն էլ՝ ինչպե՜ս է լինում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>