Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
17
Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Պատերազմ Արցախում
«Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ Դատախազությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»

Հրաժեշտ Վարդան Բոստանջյանին

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյաի գրառումը. «Մեծ ցավով տեղեկացա, որ մահացել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բաբկենի Բոստանջյանը։ Նա Հայաստանի տնտեսագիտական մտքի աքսակալներից էր և՛ որպես տեսաբան, և՛ որպես օրենքների հեղինակ։ Կար մի պահ, երբ ՀՀ տնտեսությանը վերաբերող բոլոր օրենքները նրա ձեռքի տակով էին անցնում։
Բոստանջյանի հետ առաջին շփումն ու ծանոթությունը Կառավարման դպրոցում (այժմ՝ ակադեմիա) էր։ Նա մեր կուրսի պետական ավարտական քննական հանձնաժողովի նախագահն էր։ Բոլորիս հետ կատակներ էր անում, փորձում էր մեզ դուրս բերել նախաքննական բնական լարվածությունից (հետո նա դարձավ բոլորիս սիրելին և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ)։
Երբ եկավ քննական տոմսին պատասխանելուս հերթը, մի փոքր մասնագիտական քննարկում ծավալվեց մեր մեջ։ Հարցաթերթիկում կար հարց տնտեսության պետական կառավարման, ավելի կոնկրետ՝ քեյնսականության մասին։ Տեսությունը ներկայացնելուց հետո անցանք քննարկման։ Թեման՝ արժե՞ արդյոք քեյնսականությունը գործնականում կիրառել Հայաստանում և ինչպե՞ս է պետք դա անել։ Պարզվեց մեր մոտեցումները տարբերվում էին։ Ես սկսեցի մի փոքր հակաճառել պարոն Բոստանջյանին: Նա մեծավարի ու առանց չարության, իրեն հատուկ խոսելաոճով ասաց․ «Անդրանի՛կ, չես վախենու՞մ, որ հանձնաժողովի նախագահի հետ ես վիճում, բա որ «կտրվե՞ս»»։
«Պարո՛ն Բոստանջյան, դե հիմա ի՞նչ անեմ, որ այդպես եմ տեսնում քեյնսականության կիրառումը, կներեք, որ հակաճառում եմ Ձեզ, բայց դա իմ տեսակետն է»,– կրկին հակաճառեցի ես։
Մինչ կմտածեի, թե ինչպես եմ ինձ պահելու, եթե հանկարծ «կտրվեմ» կամ ցածր ստանամ, Բոստանջյանն ասաց․ «Ճիշտ ես անում, որ հակաճառում ես, քո տեսակետի համար միշտ պետք է կռիվ տաս, այ հենց դրա համար էլ ամենաբարձր գնահատականն ես ստանալու, բայց ամեն դեպքում իմ ասածների վրա կմտածես»։
Մասնագիտական ոլորտում երկրորդ անգամ հանդիպեցինք ՀՀ տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում։ Թեկնածուականիս պաշտպանության ժամանակ Բոստանջյանն իմ ընդդիմախոսն էր։ Թեման՝ ծրագրային բյուջետավորումը, որի օրենսդրական մասի վրա ինքը մեծ ներդրում ուներ։ Ես մասնակցել էի պետական բյուջեի այդ նոր մոդելի կիրառման պիլոտային ծրագրի կազմման աշխատանքներին։
Ելույթից առաջ ինձ «դուխ» տվեց․ «Անդրանի՛կ ջան, իմացիր, որ պրոֆեսորներով քեզ հեսա հարցախեղդ ենք անելու, բայց «դուխդ» չգցես, կարգն է այդպիսին, մեկա գիտենք, որ պատասխանելու ես, նենց որ՝ արխային»։ Բոլորս ժպտացինք ու թեկնածուականի պաշտպանությունն անցավ խոր մասնագիտական ու մարդկային ջերմ մթնոլորտում։ Հետագա տարիներին մասնագիտական առումով ինքն ինձ շատ է օգնել։ Միշտ հասանելի ու միշտ պատրաստակամ։
Մասնագիտական դաշտում առկա շփումները հետագայում վերածվեցին ընկերականի։ Նա իմ ավագ ընկերն էր։ Շատ հաճախ այս կամ այն գրածս նյութից հետո իր կարծիքն էր ասում։ Եթե դիտողություն ուներ, ապա դա այնպես էր անում, որ մեծի կշտամբանք չթվա կամ հանկարծ չնեղվեմ։ Բայց գովալուց շատ շռայլ էր։
Վերջին շփումը նրա հետ Գյումրիում էր՝ այս տարի։ Միասին գնացինք հայրաքաղաք։ Քննարկում էինք Գյումրիի զարգացման ծրագիրը։ Բոստանջյանն իր խորհուրդներով ու դիտողություններով մեծապես օգնեց մեզ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» ծրագիրը կազմելու հարցում։ Այնքան սրտացավ էր, որ պարբերաբար զանգում բովանդակային և նույնիսկ խմբագրական, սրբագրական հարցերին էր անդրադառնում։
Շատ համով ու կոլորիտով մարդ էր Բոստանջյանը։ Իսկական քաղաքացի էր։ Ահավոր ծանր էր տանում Հայաստանում ու Արցախում տեղի ունեցածը։ Ուզում էր անպայման քաղաքական փոփոխություն լինի, քանզի տանել չէր կարողանում սրանց։
Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարդան Բաբկենիչ։
Ցավակցում եմ Բոստանջյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մեր մասնագիտական համքարության ներկայացուցիչներին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan