Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է
20
Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Պատերազմ Արցախում
Մասյացոտն թեմի քահանաներին սպառնալիքի և ճնշման միջոցով փորձում են ենթարկեցնել թեմի հեռացված առաջնորդին. ահազանգ Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում. Աբրահամյան Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» ՔՊ-ում թեժ օրեր են սպասվում Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է «Թրամփի» միջանցքը Հայաստանում պաշարների նոր «զարդատուփ» է ԱՄՆ-ի համար Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է «Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»,- Արմեն Աշոտյան Փաշինյանը «խաղաղություն» է հաստատել մի պետության հետ, որը չի ճանաչում որևէ միջազգային իրավունք. Վարդան Պողոսյան Փաշինյանն ու Ալիևը այնքան հարազատ են, որ եղբայրության, ասել է, թե՝ «ախպերության» մրցանակ են ստանում Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ) Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Հասկանալի է` ժամանակ չունեն մաքրելու, պարգևավճարներն են ծախսում «...Որոշեցինք այցելել մեր ապուպապի կառուցած եկեղեցի ու մասնակցել սուրբ և անմահ պատարագին» Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան

Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությունն այլևս անթաքույց ոչ միայն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այլև պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիներին ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ազատ ընտրություն կատարեն: Ու սա ոչ թե գրոտեսկ է, այլ...

Դատեք ինքներդ. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ԵՄ ԱԳ նախարարների «նախաճաշային» հանդիպմանն ընդառաջ հայտարարել է. «Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել՝ արտաքին միջամտությունը կանխելու համար»: Նա նաև հավելել է. «Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում»:

Զուտ տրամաբանական առումով աբսուրդային պատկեր է ստացվում. Փաշինյանի իշխանությունը խնդրում է ԵՄ-ին, որպեսզի այն միջամտի Հայաստանի ներքին գործերին (ընտրություններին), որպեսզի... արտաքին միջամտություն չլինի: Այսինքն, այդ նախաճաշին ԵՄ-ի երկայացուցիչները, Փաշինյանի իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ, պատկերավոր ասած՝ խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների՝ ազատ ընտրության իրավունքը: Մյուս կողմից՝ աբսուրդային են «արտաքին միջամտության» սպառնալիքի մասին հայտարարությունները, որոնք չունեն և որևէ փաստարկված հիմք: Հայաստանն, այնուամենայնիվ, Մոլդովան չէ: Ճիշտ է, ԵՄ-ն ու Փաշինյանի իշխանությունը շատ են ցանկանում Հայաստանում մոլդովական «ընտրություններ» բեմադրել: Այսինքն, անել այնպիսի «ընտրություններ», որտեղ բոլոր ընդդիմադիրները կա՛մ բանտարկված են, կա՛մ արգելված:

Չնայած... Հայաստանի դեպքում, կարծես, ավելի հեռուն են ուզում գնալ: Ու փորձագետները նկատում են, որ արդեն թիրախային նպատակը Հայաստանը ոչ թե «մոլդովական պարի» տակ ֆռռացնելն է, այլ ուկրաինական «գոպակի»: Կարճ ասած՝ Հայաստանը տանում են դեպի ուկրաինացում, առնվազն՝ ցանկանում են տանել: Ու, մեծ հաշվով, սա նշանակում է, որ Հայաստանը դրված է ստրկական արտաքին կառավարման տակ: Ըստ որում՝ բաժնեմասերով, իսկ բաժնետերերն էլ Բրյուսելը, Անկարան ու Բաքուն են:

Ի դեպ, մի պահ պատկերացրեք, թե հիմա «գրանտային» ամբողջ «քաղհասարակությունը» ինչ աղմուկ կդներ, եթե հանկարծ ու հանկարծ ԵԱՏՄ որևէ ներկայացուցիչ հայտարարեր, թե մի 5 միլիոն դոլար են հատկացնելու, որպեսզի առաջիկա ընտրություններին ընդառաջ Հայաստանը դիմակայի արտաքին միջամտություններին: Պատկերացրեցի՞ք: Իհարկե, կարծում ենք՝ այդ հավանական աղմուկից նույնիսկ ականջները փակեցիք: Բայց, այ, երբ Եվրամիությունն է բացեիբաց հայտարարում, որ պատրաստ է ուղղակիորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին, ընդհուպ՝ ընտրական պրոցեսին, դա արդեն... «թույլատրելի» է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan