Ռուբեն Հակոբյանին գիշերը շտապ օգնությամբ բանտից տարել են հիվանդանոց, հետո վերադարձրել բանտ
Մեր երկրում չկա ո՛չ արդարադատության նախարար, ո՛չ ՄԻՊ, դուք բոլորդ Նիկոլ Փաշինյանի փուչիկներն եք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի որդի Սամվել Հակոբյանը։
«Անցած գիշեր իմացա, որ հորս Նուբարաշեն ՔԿՀ-ից տեղափոխում են Էրեբունի բժշկական կենտրոն, իմացա, որ հորս վիճակը վատացել է, շտապ օգնությունով տարել են հիվանդանոց։ Գնացել եմ հիվանդանոց և հնարավորություն ունեցա հորս մեկ վայրկյանով տեսնել, երբ նրան տանում էին մեքենայի մոտ՝ ՔԿՀ վերադարձնելու համար։ Սա խայտառակություն է, որ 70 տարեկան քաղաքական գործչին, առհասարակ, մտցրեցին բանտ՝ սեփական քաղաքական կարծիքը հայտնելու համար։ Հիմա այդ մարդը երբ իրան վատ է զգում այդ փոքր խցում, տանում են հիվանդանոց, հիվանդանոցում ասում են՝ այո, ճնշումը շատ բարձր ա, մոտը ստրեսային վիճակ ա, նյարդային բորբոքվածություն կա, այդ ամենը բավարար չէ այս մարդկանց համար, որպեսզի հայրս մնար հիվանդանոցում»,- ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։

