«Հին գծատերերից» ազատվում են. առկա է քաղաքական որոշում
Բրիտանական «Arriva» (իմա` Առիվա) ընկերությունը, որը հանդիսանում է Գերմանական Deutsche Bahn AG (Դոչե Բան) ընկերության դուստր ձեռնարկությունը` միաժամանակ լինելով Եվրոպայում խոշորագյուն ուղևորափոխադրողներից մեկը` ունենալով տարեկան շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի շրջանառություն ուսումնասիրում է ՀՀ խոշորացված մարզային երթուղիներում իր մասնակցության հնարավորության հարցը։ «Arriva» -ն եվրոպական տասնչորս պետություններում շահագործում է ոչ միայն ավտոբուսային երթուղիներ, այլ նաև իրականացնում է սրընթաց էքսպրես գնացքներով փոխադրումներ։
Մեր աղբյուրները նշում են, որ եթե «Arriva» վերջնականապես որոշի մասնակցել խոշորացված երթուղիների շահագործման մրցույթին, ապա իշխանությունները քաղաքական կամք են դրսևորելու և տալու են Առիվային մի քանի միջմարզային խոշոր երթուղիներ:
Պարզվում է` իշխանությունները վերջնականապես որոշել են ազատվել «գծատեր» հասկացությունից։ Եվ սա կատարվում է ի հաշիվ հանրապետականներին «ոչ յուրային» գծատերերի։ Հանուն արդարության պետք է նշել սա չնչին, բայց մի քայլ առաջ է։

