Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
17
Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Պատերազմ Արցախում
Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց ԱԺ-ն հաստատել է 2026–ից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Փաշինյանը փաստացի հավերժորեն հանձնեց Հայաստանի տարածքը ամերիկացիներին. Ո՞վ է շահելու այդ գործարքից

Հայաստանը պատրաստվում է  ԱՄՆ-ի վերահսկողությանը հանձնել Ադրբեջանի արևմտյան մասը Նախիջևանի հետ կապող երթուղին:

                 Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԱՄՆ-ն

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում  Ալիևը,  Փաշինյանը և Թրամփը ստորագրեցին յոթ կետից բաղկացած եռակողմ հռչակագիր, որում Բաքուն և Երևանը նախ հաստատեցին, որ կաշխատեն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ  և բացի այդ,  այս հռչակագրի մեկ այլ կարևոր կետ նվիրված էր  տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

Ինչպես հայտնի է, նույնանման մի համաձայնագիր կնքվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին, սակայն Պուտինի հովանու տակ: Այն համաձայնագրով ենթադրվում էր, որ «Տարածաշրջանում  պիտի բացվեին բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը», և որ Հայաստանը պիտի ապահովեր  անվտանգ տրանսպորտային կապը  Ադրբեջանի արևմտյան շրջանների և  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Արդյունքում, պետք է ապահովվեին  մարդկանց, տրանսպորտի և ապրանքների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։

Սակայն նոյեմբերի 9-ի համաձայնագրով, Ադրբեջանը իր հերթին պիտի  ապահովեր   մարդկանց, տրանսպորտի և ապրանքների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով՝ Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան և Ռուսաստան:

Այսինքն, նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը հավասարազոր  իրավունքներ և պարտականություններ էին ունենում:

Ենթադրվում էր, որ այս բոլոր երթուղիները պիտի  վերահսկվեին  Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանապահ ծառայության կողմից։

Նոյեմբերի 9-ի համաձայնագրով  ռուսական կողմը պիտի ապահովեր ընդամենը կապուղիների անվտանգությունը և ուրիշ ոչինչ:

Բացի այդ, ռուսական կողմը շահագրգրված կլիներ, որ ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի կապուղիները անվտանգ գործեին, քանի որ այդ համաձայնագրով  Հայաստանը ցամաքային կապով կապվում էր Ռուսաստանի և Իրանի հետ: Իրանի մասով կգործեր նաև երկաթգիծը:

Վաշինգտոնում կնքված համաձայնագրով գործում է բոլորովին այլ ռեժիմ: Այստեղ հայկական կապուղին հանձնվում է ամերիկյան կողմին 99 տարով, գրեթե բոլոր իրավունքներով:

Ընդ որում, Փաշինյանը խոստացվել էր, որ համաձայնագիրը այնպես է պատրաստվելու, որ 99 տարի անց, այն կրկին շարունակվի: Թրամփը ասուլիսի ժամանակ դա նշեց և Փաշինյանը հաստատեց դա:

Իսկ դա նշանակում է, որ այդ կապուղին Հայաստանը փաստացի հավերժ է հանձնում ամերիկյան կողմին:

Ընդ որում, ամերիկյան կողմը հայկական կողմի համաձայնությամբ, կարող է այդ կապուղին շահագործել երրորդ կողմի հետ:

Հասկանալի է, որ այդ երրորդ կողմը կլինի կամ Թուրքիան, կամ էլ՝ Ադրբեջանը:

Այսինքն Թրամփը բրոկերի դեր է կատարելու Հայաստանի տարածքը կառավարելու հարցում գործակցելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Հասկանալի է Թուրքիայի  և Ադրբեջանի շահը:

Հասկանալի է ԱՄՆ-ի շահը:

Ո՞րն է Հայաստանի շահը, հասկանալի չէ:

Ընդ որում նույնանման առաջարկ ամերիկացիները կատարել էին դեռ 1999 թվականին, սակայն այն ժամանակ, այդ կապուղին պիտի փոխարինվեր Արցախի հետ:

Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, Արամ Զավենի Սարգսյանը մեծ ոռնոց էին դրել, թե՝ Հայաստանի տարածքը հանձնում են թշնամուն:

Այսօր նույն Փաշինյանն ու Արամ Զավենիչը հանձնում են այդ տարածքը միջնորդավորված ձևով, առանց Արցախի, այսինքն նվեր են հանձնում, դիմացը փորձելով ստանալ երաշխիք, որ ամերիկացիները կաջակցեն իրենց իշխանության  վերևարտադրման համար:

Այսինքն Փաշինյանն ու Արամ Զավենիչը այսօր կատարում են դասական իմաստով պետական դավաճանություն, որի անունը դնում են «տարածքի հանձնում՝ հանուն խաղաղության»:

Հասկանալի է, թե ինչ է սպասվելու Հայաստանին այս ամենից հետո:

Ցինիկաբար Հայաստանի տարածքի հանձնումը անվանում  են  «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP):

Փաշինյանը ծաղրում էր, հայտարարելով, թե իբր այս համաձայնագրով Հայաստանը կստանա հնարավորություն բաց կապուղիներով համագործակցել նաև Ռուսաստանի և Իրանի հետ:

Ամերիկացիները, բնականորեն, շահագրգրված չեն լինի, որ Հայաստանը ցամաքային կապ հաստատի Ռուսաստանի և Իրանի հետ:

Հասկանալի է, որ այս հակահայկական ծրագիրը շահավետ չի լինի նաև Ռուսաստանի և Իրանի համար: Քանզի այդ ծրագրով Իրանն ու Ռուսաստանը կարող են զրկվել Հյուսիս-Հարավ կապուղիներից մեկից:

Բացի այդ, Չինաստանը շահագրգրված չի լինի այդ ուղիով իր ապրանքները ուղարկել դեպի Եվրոպա: Այսինքն, այդ ծրագրով Հայաստանը դառնալու է տարածաշրջանային փակուղի, դրանից բխող հետևանքներով:

Ընդ որում, Ադրբեջանն ու Վրաստանը Չինաստանի հետ ռազմավարական համաձայնագրեր են կնքել և Ադրբեջանով և Վրաստանով կանցնեն չինական ապրանքները, իսկ Հայաստանը, փաստացի դուրս կմնա այդ ծրագրերից:

Սա տնտեսական մասով:

Իսկ հետագայում, այդ կապուղին կարող է դառնալ  անվտանգության խնդիր Իրանի համար:

Եվ իզուր չէ, որ Իրանում խիստ մտահոգված են այդ ծրագրերով:

Իրանի  Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին   հայտարարել  էր, որ Թեհրանը միշտ դեմ է եղել Զանգեզուրի միջանցքին, քանի որ այն կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, կվերաձևի սահմանները և կհանգեցնի Հայաստանի փլուզմանը։ «Իրանը պնդում է, որ կգործի Հարավային Կովկասի անվտանգության պահանջներին համապատասխան՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա։ Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»։

Ճիշտ է, հաջորդ օրը այդ երկրի ԱԳ նախարարը հայտարարեց, թե Իրանը դեմ չէ, եթե Իրանի և Հայաստանի ցամաքային կապը չի խզվելու, սակայն այդ երկրում այս հարցի շուրջ կա կոնսենսուս, որ ամերիկացիների մուտքը տարածաշրջան սպառնալիք է Իրանի համար:

Խիստ գնահատական տվեց նաև Ռուսաստանի ԱԳ խոսնակը:

Ռուսաստանը թեև դրական արձագանքեց այս համաձայնագրին, Զախարովան նշեց, որ այս գործնթացի սկիզբը դրվել էր Ռուսաստանի ջանքերով:  Հետո, ակնարկելով Փաշինյանի խաբեությունը, ԱԳ խոսնակը նշեց, թե կողմերը մինչև վերջին պահը խոստանում էին, որ բանակցությունները վարում են, առանց միջնորդի: Իսկ հետո պարզվեց այն, ինչ բոլորին էր հայտնի: Այսինքն երևացին միջնորդի ականջները՝ Վաշինգտոնից:

Այսինքն, Փաշինյանի ջանքերով տարածաշրջան մտավ ԱՄՆ-ն, ինչով խիստ մտահոգված են Մոսկվայում, Թեհրանում և Պեկինում:

Ընդ որում, ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի սահմանափակ հնարավորություններ գործելու և դրա պատճառով նա աշխատելու է Թուրքիայի դերը մեծացնելու համար:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, Արամ Զավենիչը և մյուս հայտնի գործիչները ամեն ինչ անում են, որ տարածաշրջանում թուլանա Ռուսաստանի, Իրանի դերակատարումը և մեծանա ԱՄՆ-ի և Թուրքիայի դերը:

Այն Թուրքիայի, որ առաջարկում էր Ալիևին դատական հայցերով հանդես գալ Հայաստանի դեմ, որպեսզի հետագայում, լեգիտիմ տեսք ստանան Սյունիքի հանդեպ տարածքային պահանջները:

Մարդկության պատմության մեջ նման պետական դավաճանության դեպքեր հազվագյուտ են եղել:

Իսկ ինչու հենց Փաշինյանին և Արամ Զավենիչին որոշեցին հանձնել այդ անպատվավեր դերակատարումը, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan