Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ադրբեջանցի վերլուծաբանը մտահոգված է, որ իր երկիրը կարող է ունենալ Ուկրաինայի ճակատագիրը

Թրամփ-Փաշինյան-Ալիև համաձայանագրի շուրջ քննարկումները դեռ երկար են շարունակվելու: Սակայն գրեթե բոլորի համար պարզ է դառնում, որ այս համաձայնագիրը ոչ թե խաղաղության դուռ է բացելու, այլ նոր և ավելի մեծ պատերազմների պատճառ է դառնալու, որոնց մեջ իրենց երկրները գցել են Փաշինյանն ու Ալիևը:

Ընդ որում, այս ամենն արդեն սկսել են հասկանալ որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ:

Մասնավորապես, Ադրբեջանի հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Օրխանը այն կարծիքն է հայտնել, որ Արևմուտքը պատրաստվում է Ադրբեջանին դարձնել «նոր Ուկրաինա»՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի:

Ճիշտ է, դրա արդյունքում, ոտի տակ կընկնի նաև Հայաստանը, սակայն, ըստ նրա՝ գլխավոր հարվածը կստանա հենց Ադրբեջանը:

Ըստ նրա՝ ռուս-ուկրաինական պատերազմը պետք էր Արևմուտքին, որպեսզի, նրանք ուրիշի ձեռքերով փորձեն թուլացնել Ռուսաստանը:

Այդ համատեքստում Ուկրաինան պիտի դառնար Ռուսաստանի համար «նոր Վիետնամ»:

Ըստ նրա՝ երկրորդ փուլում Արևմուտքը պիտի բացեր նոր ճակատ Ռուսաստանի դեմ, արդեն Կովկասից և Միջին Ասիայից:

«...Ռիչարդ Մուրն ունի անգլոսաքսոնական ծրագիր։ Ո՞րն է այս ծրագրի էությունը։ Ես արդեն մեկ անգամ ասել եմ՝ դա ռեսուրսների տեղափոխման ուղիների վերահսկողությունն է։ Եվ ամենակարևոր ուղիներից մեկն անցնում է Կովկասով։ Ինչո՞ւ է սա անհրաժեշտ։ Հակամարտության մեջ ներքաշել մինչև Չինաստան և Կենտրոնական Ասիա, և դա պետք է տեղի ունենա։

Առաջին փուլում, Արևմուտքը լուծեց Ղարաբաղի խնդիրը, իսկ երկրորդ փուլում պատրաստվում է լուծել Զանգեզուրի հարցը»,- նշում է ադրբեջանցի փորձագետը:

Ըստ նրա՝ Զանգեզուրը պետք է ոչ այնքան  Ադրբեջանին, որքան  Արևմուտքին, ՆԱՏՕ-ին։ Իսկ Ադրբեջանում մինչև 2030 թվականը կոչնչացնեն ժողովրդի գենոֆոնդը, կվերացնեն շիական ուսմունքը։ Նոր սերունդ  կձևավորեն, որը պիտի պատրաստ լինի հակամարտել Իրանի և Ռուսաստանի դեմ։

Իսրայելական և արևմտյան կենտրոնները Ադրբեջանում խոշոր սադրանք պատրաստվում  իրականացնել Իրանի դեմ։

Մեծածավալ սադրանք։ Պատահական չէ, որ նրանք Ադրբեջան բերեցին Arrow-3, Green Pine համակարգեր, և դրանցից ոչ մեկը չի գտնվում ադրբեջանական վերահսկողության տակ։ Սա պատահական չէ։ Նրանք Ադրբեջան բերեցին բալիստիկ հրթիռներ և հետախուզական  համակարգեր։ Նրանք նաև բերեցին բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր՝ մինչև 2000 կմ հեռահարությամբ։

Նրանք պատրաստվում են բերել  հռթիռային համալիրներ Հայմեռներ, որոնք այսօր օգտագործվում են Ուկրաինայում: Եվ այս ամենը  ադրբեջանական բանակի վերահսկողության տակ չեն լինելու։ Սա պատահականություն չէ, նշում է մտահոգված ադրբեջանցի վերլուծաբանը:

Ադրբեջանցի վերլուծաբանը զգուշացնում է իր հայրենակիցներին, նշելով, որ Զանգեզուրի հարցի լուծումը, խայծ է լինելու Ադրբեջանի համար:

Չեխովն ունի մի արտահայտություն. «Եթե առաջին գործողության ժամանակ պատից կախված է հրացան, ապա վերջին գործողության ժամանակ այն անպայման պետք է կրակի»։ Եթե տարիներ շարունակ մեզ ասել են, որ Իրանը մեր թշնամին է, վստահ եղեք. նրանք ժողովրդին պատրաստել են Իրանի դեմ պատերազմի։ Սա պատահական չէ։ Առաջին գործողության մեջ տեսած հրացանը պետք է կրակի վերջին գործողության մեջ։ Եթե 30 տարի շարունակ նրանք գումար են ծախսել, փոխել են ժողովրդի ազգային ինքնությունը, վստահ եղեք. նրանք նրանց պատրաստել են պատերազմի, նշում է մտահոգված ադրբեջանցի փորձագետը։

«...Ինչո՞ւ։ Որովհետև Իրանի և Իսրայելի միջև պատերազմը անխուսափելի է։ Եվ այն կանխելու լավագույն միջոցը եղբորը եղբոր դեմ հանելն է։ Ստեղծել պայմաններ, որպեսզի եղբայրը չկարողանա խուսափել դրանից...»,- նշում է Օրխանը:

Ինչպես որ նույն Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմում է Ուկրաինայի ձեռքերով:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում ոչ թե խաղաղություն է փնտրում, այլ՝ իր հակառակորդների համար նոր «մանրադրամներ», մանավանդ, որ ի տարբերություն Ուկրաինայի, որը գտնվում է Եվրոպայի սրտում և մտահոգություն է առաջացնում եվրոպացիների մոտ, կովկասյան այս «մանրադրամների»  ձևավորումը ոչ մի խնդիր չի առաջացնի ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Եվրոպայում, քանզի նոր հակամարտության գոտին կլինի իրենցից հեռու տարածաշրջանում:

Ըստ ադրբեջանցի վերլուծաբանի՝ Վրաստանը հրաժարվեց այդ առաջարկից, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաճույքով ընդունեցին այդ առաջարկը՝ իրենց ժողովուրդներին դարձնել «մանրադրամներ»:

Թվում է, թե այսօր այս տարբերակն ավելի շահեկան է Ադրբեջանի համար, սակայն վերջնաարդյունքում հենց Ադրբեջանն է դառնալու այս նախագծի գլխավոր հարվածը:

Իհարկե Հայաստանն էլ չի խուսափի հարվածներից, սակայն Ադրբեջանը կլինի գլխավոր թիրախի դերում:

Չի կարելի չհամաձայնվել ադրբեջանցի այս վերլուծաբանի գնահատականների հետ, մանավանդ, որ հետագա քայլերի տրամաբանությունը նույնպես կանխատեսելի է:

Իսկ թե ինչու Ալիևն ու Փաշինյանը համաձայնեցին Հայաստանն ու Ադրբեջանը դարձնել ապագա հակամարտության գոտի, պատճառները տարբեր են, սակայն վերջնաարդյունքը նույն է լինելու, թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>