Գրիգորի Եսայանի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել էին երգիչ Գրիգորի Եսայանին: Նշվում էր, որ նրա մոտ կասկածելի իր է հայտնաբերվել: Ավելի ուշ երգիչը սոցկայքի իր էջում գրել էր, որ «դեպքը չափազանցված է ներկայացվել, ինչ-որ թյուրիմացություն է եղել և որ իրավիճակը հարթվել է»: Ասում են՝ երգչի մոտ թմրանյութ էր հայտնաբերվել, նա ձերբակալվել էր, ապա գրավով ազատ արձակվել:

