Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ինչո՞ւ են արցախցիներին ռուսական օգնությանը սինխրոն ընդդիմանում Փաշինյանն ու Ալիևը

Ինչպես հայտնի է, այսօր «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո մեկնարկեց Հայաստանում բնակվող Արցախից հարկադրաբար տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու լայնածավալ նախագիծ՝ Ռուսաստանի մարդասիրական առաքելության և «Եվրասիա ԱՕ»-ի մասնակցությամբ։ Նախատեսվում է ավելի քան 140 տոննա մարդասիրական օգնության առաքում։ Այն կներառի սննդի փաթեթներ և անձնական հիգիենայի պարագաներ։

Ընդ որում, ամբողջ հիմնական սննդամթերքը գնվում է հայ մատակարարներից, բացառությամբ՝ մանկական հավաքածուների։ Այսինքն, այդ օգնությունից կօգտվեն նաև Հայաստանի սննդարտադրողները:

Նախատեսվում է, որ մարդասիրական գործողության առաջին փուլը կիրականացվի օգոստոսի ընթացքում և կընդգրկի մոտ 30 հազար մարդու։ Օգնության բաշխումը կսկսվի Մասիս համայնքից։

Նշենք նաև, որ այս ակցիան մեկնարկել է հուլիսի 31-ից:

Թվում էր, թե այս հումանիտար օգնությունը, որն իրականացնում է Ռուսաստանը,    պետք է միայն դրական արձագանք ստանար հանրության կողմից:

Մինչդեռ կատարվեց այն, ինչ դժվար էր պատկերացնել:

Արցախցիներին  օգնությունից  զրկող  իշխանությունը, որ վերջին օրերին զբաղված էր Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումով, որի համար, բյուջեից ծախսվել էր 6 մլն դոլար, սկսեց մի քստմնելի արշավ... այս օգնության դեմ:

Ինչպես միշտ, Փաշինյանն իր այս ստոր արշավը կազմակերպեց ոչ թե ուղղակի, այլ  իր խամաճիկների միջոցով:

Դա անբարոյականության վերջն է, դրանից այն կողմ արդեն անբարոյականության հատակն է, բայց պարզվում է՝ Փաշինյանի իշխանության համար այդ հատակն այլևս վերացել է:

Սրանք ցինիկաբար փորձում են այլասերել հանրությունը, արցախցիների օգնությունը կրճատելով՝ Լոպեսի համերգը կազմակերպելու համար: Սրանց մոտ  այլևս ոչ մի մարդկային հատկություն չի մնացել:

Սակայն այս անմարդկային երևույթի հետևում թաքնված է նաև մեծ քաղաքականությունը:

Շատերը նկատեցին, որ այս հումանիտար օգնության դեմ սկսեցին հանդես գալ նաև... Ադրբեջանում:

Նրանց հատկապես զայրացրել է այն ձևակերպումը, թե Ռուսաստանը օգնություն է տրամադրում, «հարկադրաբար (բռնի) տեղահանված արցախցիներին» (ռուսական կողմը գործածում է «вынужденные переселенцы из Нагорного Карабаха» բնորոշումը):

Բաքվում այս ձևակերպումը համարեցին, խիստ վտանգավոր, քանզի, ըստ նրանց,  այս քայլով Մոսկվան փորձում է հայ հանրության մեջ արթուն պահել «տեղահանված արցախցիների»  խնդիրը:

Իսկ եթե տեղահանված են, նշում են ադրբեջանցիները, ապա նրանք կարող են ստանալ նաև «վերադառնալու իրավունք», ինչը խիստ մտահոգում է ադրբեջանցիներին և իրենց դաշնակից Փաշինյանի իշխանությանը:

Վերջիններս ոչ միայն մերժում են ադրբեջանցիների հետ «տեղահանված արցախցիների»  խնդիրները, այլև պատրաստ են միակողմանի զիջել հայկական տարածքները Սյունիքում, որպեսզի ադրբեջանցիները անխափան կապ հաստատեն Նախիջևանի հետ:

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ պաշտոնապես ծագումով թուրք, ապա նա ի՞նչ պիտի աներ, որ մինչ այսօր չի արել Փաշինյանը:

Մեկ բան կարելի է ավելացնել. պաշտոնապես թուրքը, եթե լիներ Հայաստանի ղեկավար, կամաչեր, կամ գոնե կվախենար  անել այն քայլերը, որն այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ այն, որ նա մինչ այսօր, դեռ մնացել է իշխանության, մեր բոլորիս ամոթն է, և առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքական վերնախավ կոչեցյալի մեղքը, որը չի կարողացել ազատել Հայաստանը այս խմբակից:

Ինչո՞ւ, դա արդեն խոսակցության այլ թեմա է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>