Պատրաստ ենք Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը:
«2021 թվականին մենք հայտ ենք ներկայացրել Շուշայում (օկուպացված Շուշի) Թուրքիայի հյուպատոսություն բացելու համար։ Առայժմ ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի։ Այդ որոշումը Ադրբեջանը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ Շուշայում (օկուպացված Շուշի) կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել»-նշել է դեսպանը։

