Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Երևանի կրկեսը՝ «Տաշիր Արենան» պատրաստվում է տարվա գլխավոր պրեմիերային. նոր շոուի 150 մասնակիցներ ժամանել են Երևան

«Նովոստի–Արմենիան» հաղորդում է, որ այսօր Երևան է ժամանել թատերական-կրկեսային ներկայացման ստեղծագործական միջազգային խումբը, որը մասնակցելու է Երևանի լեգենդար կրկեսի տարածքում կառուցված «Տաշիր Արենայի» պրեմիերային սեզոնի բացման խոշորածավալ հանդիսությանը, որը տեղի կունանա այս աշնանը:

Հայաստան ժամանած խմբում ընդգրկված են ավելի քան 150 մասնագետներ տարբեր երկրներից՝ արտիստներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, տեխնիկական աշխատակիցներ, խորեոգրաֆներ, բեմանկարիչներ, լույսի և հագուստի դիզայներներ։ Նրանք ավարտին են հասցնելու տարածաշրջանում նախադեպը չունեցող շոուի նախապատրաստական աշխատանքը։

Առաջին անգամ է Հայաստանը նման խոշորածավալ նախագիծ հյուրընկալում։ Սա բացառապես նոր մակարդակի յուրահատուկ ներկայացում է՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ, և լույսի, ձայնի, մուլտիմեդիայի ու բեմային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Առաջիկա պրեմիերան ոչ թե ադապտացիա է կամ հյուրախաղ, այլ լիարժեք ստեղծագործություն, որը ստեղծվել է հենց Հայաստանի ու հայ հանդիսատեսի համար՝ հայաստանյան շոուների որակը նոր նշաձողի բարձրացնելով։

Նախապատրաստական աշխատանքն ու փորձերը տևել են ավելի քան մեկ տարի։ Այժմ ամբողջ թիմը Երևանում է՝ գլխավոր բեմում վերջնական փորձեր կատարելու համար։ Փորձերն ու շոուի նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ երկու տարի, և այսօր ամբողջ թիմը գտնվում է Երևանում՝ գլխավոր բեմում մեծ պրեմիերայից առաջ վերջին փորձերը անցկացնելու համար։

«Մենք փորձել ենք ստեղծել մի տարածք, որում ծնվում են հույզեր, ներշնչանք և համընդհանուր ստեղծագործական գործընթացի զգացողություն։ Թեև հարթակը միջազգային նշանակություն ունի, նրա ստեղծմանն ակտիվ կերպով մասնակցել են նաև հայ մասնագետներ։ Սա սոսկ բեմ չէ, այլ համագործակցության, փորձի փոխանակման և տեղական տաղանդների աջակցության համար ձևավորված կենդանի հարթակ»,- ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է կրկեսային արվեստում աշխարհի ամենապահանջված մասնագետներից մեկը՝ Պավել Բրյունը։ Նրա գործերի ցանկում են բազմաթիվ խոշորածավալ ներկայացումներ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի և Ռուսաստանի խոշորագույն դահլիճներում, ինչպես նաև Cirque du Soleil և DRAGONE ընկերությունների համար պատրաստված նախագծեր։

«Իմ գործընկերների, գործընկեր և ընկեր պրոդյուսերական կենտրոն MEDUSE-ի թիմի հետ մենք երկար ենք նախապատրաստվել՝ Երևանում ներկայացնելու լավագույնը, որն աշխարհն այսօր առաջարկում է թատերական և կրկեսային արվեստի ոլորտում։ Առջևում վերջնական փորձերն են և պրեմիերան, որն իսկական տոն կդառնա հայ հանդիսատեսի համար՝ ուրախություն պարգևելով թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Այս նախագիծը ստեղծվել է հատուկ «Տաշիր Արենայի» համար, և նախադեպը չունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում», - նշել է նա։

 Ներկայացման պրեմիերան կկայանա վերջնական նախապատրաստություններից անմիջապես հետո, կոնկրետ օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի։ Այն տեղի կունենա նոր սերնդի շոուի ձևաչափով՝ համադրելով կրկեսային արվեստը, թատրոնը, պարարվեստը, կենդանի երաժշտությունը, թվային տեխնոլոգիաներն ու տեսողական հատուկ էֆեկտները։

 Ներկայացման հայեցակարգը մշակվել է միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ, և այն կդառնա նոր Հայաստանի այցեքարտը՝ ժամանակակից, դինամիկ, բաց նորարարությունների և համարձակ ստեղծագործական լուծումների համար։ Նախագիծն ամբողջությամբ իրականացնում է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ սկսած շենքի կառուցումից մինչև այս խոշորածավալ ներկայացման բեմադրումը։

Իտալացի ծաղրածու Օնոֆրիո Կոլուչին, որը աշնանը ելույթ կունենա շոուում, չորրորդ անգամ է Հայաստանում և բոլորին ողջունել է հայերենով։

«Կան տարբեր ծաղրածուական հնարքներ, դուք կարող եք ամեն վայրկյան հանդիսատեսին ծիծաղեցնել հնարքներով: Բայց ծաղրածուի իրական նպատակն է արթնացնել մեր մեջ գտնվող երեխային և տեսնել աշխարհը գլխիվայր», - ասել է Կոլուչին։

Կոմպոզիտոր Վալերի Տոլստովն ասել է, որ շոուի երաժշտությունը կապված է հայկական մշակութային ավանդույթների հետ։

 Պավել Բրյուն

Կրկեսային շոուների ռեժիսոր-բեմադրիչ, արտ-տնօրեն, խորեոգրաֆ

Պավել Բրյունը տարիներ շարունակ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար և խորեոգրաֆ կանադական Cirque du Soleil ընկերությունում։ Նա մասնակցել է այնպիսի ներկայացումների ստեղծմանը, ինչպիսիք են Nouvele Experience, Saltimbanco, Mystère, O և Alegría։

Բրյունն աշխատել է Լաս Վեգասի խոշորագույն և ամենահաջողված շոուների հետ։ Վեց տարվա ընթացքում եղել է Cirque du Soleil-ի Residential Shows Division ստորաբաժանման կազմակերպիչներից մեկը, որն արտադրում և ղեկավարում է Լաս Վեգասում գործող հինգ շոուներ՝ Mystère, O, Kà, Zumanity և Love։

2001 թվականից սկսած վեց տարի շարունակ Պավել Բրյունը համագործակցել է բելգիական Dragone ընկերության հետ որպես գեղարվեստական ղեկավարի օգնական (Associate Artistic Director) և աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են A New Day՝ Սելին Դիոնի մասնակցությամբ, և Le Rêve։

2003-2006 թթ. Պավել Բրյունն աշխատել է բացառապես Սելին Դիոնի հետ՝ որպես նրա շոուի՝ A New Day-ի գեղարվեստական ղեկավար։

 «Տաշիր» ընկերությունների խմբի մասին

«Տաշիր» ընկերությունների խումբը՝ հիմնված 1999 թվականին գործարար Սամվել Կարապետյանի կողմից, խոշորագույն մասնավոր բազմաճյուղ հոլդինգներից մեկն է։ Խմբի կազմում են ավելի քան 200 ընկերություններ, որոնք գործում են տնտեսության տարբեր ճյուղերում՝ շինարարություն, էներգետիկա, դեվելոփմենթ, արդյունաբերություն, առևտուր, ֆինանսներ, բժշկություն և ՏՏ։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը, իսկ ընկերության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է ավելի քան 50 քաղաք Ռուսաստանում, ԱՊՀ-ում և արտերկրում։

«Տաշիրը» հանդիսանում է Հայաստանի խոշորագույն մասնավոր ներդրողներից մեկը՝ հետևողականորեն աջակցելով սոցիալական, մշակութային և ենթակառուցվածքային նախաձեռնություններին։ Խմբի գործունեությունը Հայաստանում ընդգրկում է հիմնական ոլորտները և զգալի ազդեցություն ունի երկրի տնտեսության և բնակիչների առօրյա կյանքի վրա՝ մասնավորապես էներգետիկա, արդյունաբերություն, շինարարություն և քաղաքային ենթակառուցվածք։

2015 թվականին «Տաշիր» ընկերությունը ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ մեկնարկելով երկրի էներգետիկ համակարգի մասշտաբային արդիականացումը։ Անշարժ գույքի և զարգացման ոլորտում իրականացվել են ազգային նշանակության նախագծեր, այդ թվում՝ «Ռիո Մոլ» առևտրա-ժամանցային կենտրոնի, «Դալմա Գարդեն Մոլ»-ի, Երևանի «Tashir Street»-ի կառուցումը, ինչպես նաև Երևանի կրկեսի վերակառուցումը, որը կվերաբացվի 2025 թվականին

«Տաշիր Արենա» բրենդով։Անշարժ գույքի և դեվելոփմենթի ոլորտում իրականացվել են ազգային նշանակության նախագծեր, այդ թվում՝ «Ռիո Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի կառուցումը Երևանում, ինչպես նաև Երևանի կրկեսի վերակառուցումը, որն այժմ վերագործարկվել է որպես «Տաշիր Արենա»։

Ընկերությունը նաև ակտիվորեն մասնակցում է սոցիալական և բարեգործական ծրագրերի՝ աջակցելով կրթությանն ու առողջապահությանը, օգնելով պատերազմական գործողություններից տուժած ընտանիքներին, վերականգնելով մշակութային կոթողներ և զարգացնելով հասարակական ենթակառուցվածքները։

«Տաշիրի» ներկայությունը Հայաստանում ոչ միայն երկարաժամկետ ներդրումների մասին է, այլև պատասխանատու զարգացման օրինակ՝ ամրապնդելով կապը հայ սփյուռքի և Հայրենիքի միջև։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>