Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Պատերազմ Արցախում
Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին

Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին

Ինչպես հայտնի է,  Ռուսաստանն  ու  Իրանը Կասպից ծովում անցկացրեցին  CASAREX 2025 անվանումով համատեղ ռազմածովային վարժանքներ: Պաշտոնական տարբերակի համաձայն՝ վարժանքների նպատակն էր ամրապնդել երկու երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցությունը, ինչպես նաև՝ իրականացնել համատեղ որոնողա-փրկարարական գործողություններ: Մասնագետները Կասպից ծովում անցկացված այս վարժանքները կապում են Բաքվի և Մոսկվայի  հարաբերություններում լարվածության հետ՝ ի պատասխան Ադրբեջանի հետ Արևմուտքի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մերձեցման:

Զուգահեռաբար, հուլիսի 23-ից  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց  «Հուլիսյան փոթորիկ» անվանումով նոր լայնածավալ ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք միաժամանակ տեղի են ունենում Արկտիկայում, Խաղաղ օվկիանոսում, ինչպես նաև Բալթիկ և Կասպից ծովերում: Այս զորավարժություններին մասնակցում է ավելի քան 15.000 զինծառայող, ավելի քան 150 նավ, 120 ինքնաթիռ, 10 հրթիռային համակարգ և 950 միավոր այլ տեխնիկա: Զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 27-ը:

Թե՛ ռուս, և թե՛ արևմտյան փորձագետների կարծիքով, Ռուսաստանն ու Իրանը մկաններ են ցույց տալիս՝ փորձելով կանխել Ադրբեջանի ծրագրերը տարածաշրջանում:

Իսկ որ Բաքուն պատրաստվում է լուրջ քայլերի դիմել, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Մասնավորապես, ըստ դիտորդների, Կասպից ծովում Բաքուն համալրում է իր նավատորմը՝ փոքր հրթիռային նավեր, կառուցում է ռազմական բազաներ, արդիականացնում նավահանգիստներ, ստեղծում հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս ամենը հիմնավորվում է, իբր, «տնտեսական շահերի պաշտպանության» քողով, սակայն իրական նպատակը տեսանելի է դարձել. ՆԱՏՕ-ի հետ համատեղ, Ռուսաստանին Կասպից ծովի տարածաշրջանից՝ Իրանի և Հնդկաստանի հետ առևտուր անող կարևոր տրանսպորտային հանգույցից, դուրս մղելու մտադրությունները։

Ըստ ադրբեջանցի վերլուծաբանների՝ հուլիսի 15-ին Ադրբեջանում բրիտանացի խորհրդականների մասնակցությամբ փակ խորհրդակցություններում քննարկվել է Դաղստանի հետ սահմանին Ռուսաստանին սադրելու սցենար, և, իբր, Ալիևն արդեն իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ստացել է անհապաղ ռազմատեխնիկական աջակցության երաշխիքներ, այդ թվում՝ նորագույն անօդաչու թռչող սարքեր:

Ավելին, ադրբեջանցի փորձագետներն արդեն նշում են, որ Բաքուն կարող է թուրքական և ՆԱՏՕ-ի ռազմական բազաներ տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ: «Մինվալ Պոլիտիան»  պարբերականը  վերջերս նշել է, որ «աճող սպառնալիքի պայմաններում Բաքուն իրավունք ունի դիտարկել արմատական ​​զսպման միջոցառումներ: Հնարավոր քայլերից մեկը կարող է լինել Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազայի տեղակայումը, օրինակ՝ Խաչմազի շրջանում, Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու», և որ «նման քայլը չի խախտի միջազգային իրավունքը և կհիմնվի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործող Անհատական ​​գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) վրա»:

Արևմտյան դիտորդները նկատել են նաև, որ երբ Կասպից ծովում ավարտվեցին  ռուս-իրանական   CASAREX 2025   զորավարժությունները, ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 (բառացի՝ «Ճկուն ոգի»)  զորավարժությունները մեկնարկեցին  Թուրքիայում և Վրաստանում, որոնք  կավարտվեն օգոստոսի 6-ին։

Մոսկվայում և Թեհրանում հասկացել են, որ Ադրբեջանը պատրաստվում է արմատապես փոխել իր ռազմավարությունը տարածաշրջանում, որի հիմքում ընկած է լինելու տարածաշրջանում ուժեղացնել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դերակատարումը:

Ռուս փորձագետների կարծիքով, Մոսկվան և Թեհրանը ծրագիր են մշակում՝ չեզոքացնելու այդ քայլերը:

Ըստ ռուս դիտորդների՝ պատահական չէ, որ վերջերս Մոսկվա այցելեցին Իրանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

«Իրանի ներկայացուցիչները հանդիպել են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,  քննարկվել են Կասպից ծովում և Անդրկովկասում անվտանգության համատեղ ամրապնդման հարցեր», - նշում են փորձագետները։

Ըստ մոսկովյան աղբյուրների, ռուսներն ու իրանցիները ծրագրեր են մշակում նախապես կանխել Բաքվի ծրագրերը, որպեսզի հետո ուշ չլինի և տարածաշրջանում, «նոր իրականությանը»  չհանդիպեն, ինչպես դա կատարվում էր, երբ Արևելյան Եվրոպայի երկրները փուլ առ փուլ դարձան ՆԱՏՕ-ի անդամ:

Այդ տեսանկյունից Փաշինյանի համաձայնությունը՝ Սյունիքով տրամադրել ամերիկացվիներին ՆԱՏՕ-ի միջանցք, տեղավորվում է քաղաքական ամբողջ տրամաբանության մեջ, նշում են ռուս փորձագետները:

Եվ արդեն զարմանալի չէ, թե ինչ է նախապատրաստում Փաշինյանը Հայաստանի համար՝ երկիրը ներքաշելով այս ծրագրերի մեջ:

Իսկ այն, թե կհաջողվի՞ Փաշինյանին Հայաստանը նույնպես դարձնել աշխարաքաղաքական  բախման  թատերաբեմ, ցույց կտան մոտ ժամանակները:

Պարզ է մեկ բան.  եթե Հայաստանով կանխվեն այդ ծրագրերը, ապա Ադրբեջանի մտադրությունների զգալի մասն ի չիք կդառնա, քանզի նրա աշխարհաքաղաքական դիրքը թույլ չի տա ռիսկի գնալ՝ Կասպից ծովի տարածաշրջանը դարձնելու աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>