Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
10
Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Պատերազմ Արցախում
Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը

Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»

Կո՞ւլ կտա «քաղաքակիրթ Արևմուտքը»  Հայաստանի և Ուկրաինայի իշխանությունների կոռուպցիան և անօրինականությունը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում դիտարկում է թեման: 

«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու միջև իսկապես շատ ընդհանրություններ կան, առաջին հերթին այն, որ նրանք երկուսն էլ նույն աշխարհաքաղաքական հոսանքի արդյունք են, որն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Սակայն ավելի մանրամասն քննության դեպքում պարզ է դառնում, որ նրանք նման են նաև ներքաղաքական գործընթացների իրենց ընկալումներում։ Երբեմն նրանք նույնիսկ համաժամանակյա են գործում, ինչպես, օրինակ, հիմա։

Մի կողմից՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում քարոզչությունը պնդում է, որ երկրներն իրենց տարածաշրջանների առաջատարներն են ժողովրդավարության ոլորտում (երկու երկիրն էլ իրենց դիրքավորում են որպես ժողովրդավարության բաստիոններ)։ Միջազգային ինստիտուտները գովում են երկու երկրների կառավարություններին՝ միշտ նշելով նրանց «ձգտումը և ժողովրդավարական առաջնորդությունը»։ Եվ երկու առաջնորդներն էլ, ըստ ամենայնի, ցանկանում են չարաշահել արևմտյան ինստիտուտների դրական վերաբերմունքն իրենց նկատմամբ։

Այսպես, հուլիսի 22-ին Վլադիմիր Զելենսկին ստորագրեց թիվ 12414 օրենքը՝ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության (САП) լուծարման մասին։ Այս ինստիտուտները ստեղծվել էին հիմնականում ամերիկյան փողերով՝ Ուկրաինայում բարեփոխումների և երկրի իշխանությունների վերահսկողության համար։

Սակայն ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալը և նրա բախումները Զելենսկու հետ այնքան «նեղացրին շրջանակը»  Զելենսկու շուրջ, որ նրան ոչինչ չէր մնում, քան այդ կառույցները վերահսկողության տակ վերցնելը, քանի որ դրանք սպառնում էին նրա անձնական անվտանգությանը։ Այս որոշումից հետո ողջ Ուկրաինայում սկսվեցին բողոքի ակցիաներ, իսկ ԵՄ-ից հայտարարեցին, որ տվյալ որոշումը կասկածի տակ է դնում Ուկրաինայի եվրոպական հեռանկարները։ Սակայն Զելենսկուն դա չի անհանգստացնում։ Նա մինչև վերջ կգնա, քանի որ դրանից է կախված նրա ազատությունն ու ապագան։

Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև Նիկոլ Փաշինյանի մոտ։ Այսօր հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում հաղթել է Հայաստանի կառավարության դեմ ներկայացված հայցը՝ ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ։ Սակայն ՀՀ կառավարության հայտարարություններն արդեն իսկ վկայում են այն մասին, որ այն մտադիր չէ կատարել դատարանի որոշումը։ Սա տեղի է ունենում նույնիսկ այն բանից հետո, երբ, փորձագետների կարծիքով, դատարանի որոշումը չկատարելը կարող է հանգեցնել նույնիսկ ՀՀ արտասահմանյան ակտիվների սառեցմանը։

Իրավիճակները Ուկրաինայում և Հայաստանում լավ փորձություններ են նաև հավաքական Արևմուտքի համար։ Կո՞ւլ կտան արդյոք նրանք ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ նման ոտնձգությունը, ցույց կտա ժամանակը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>