«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Վաշինգտոնը խորամանկում է. Զախարովան՝ տրանսպորտային շրջափակման լուծման ԱՄՆ առաջարկի մասին (տեսանյութ)

Վաշինգտոնը խորամանկում է, երբ ասում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակումը վերացնելու «եզակի» լուծում ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր գտել, որ ԱՄՆ-ը կարող է երկարաժամկետ վարձակալել այդ հատվածը:

Ընդ որում, նա որևէ վերապահում չէր արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի տարածքի մասին է, որը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մասն է:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում արվածից բացի որևէ այլ բան ԱՄՆ-ն չի կարող առաջարկել»,-ասել է Զախարովան:

Նա ցավով նշել է, որ արևմտականների ապակառուցողական ազդեցության բերումով հայկական իշխանությունների դիրքորոշման պատճառով եռակողմ խմբում աշխատանքը կանգ է առել։ Զախարովան անդրադարձել է նաև Թավրիզ-Նախիջևան-Մեղրի-Բաքու-Դերբենտ երթուղով երկաթուղու վերականգնման և ընդլայնման վերաբերյալ Բաքվի առաջարկին և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ դրա հետագա կցմանը:

Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Հյուսիս-Հարավ»-ով տրանսպորտային բեռնափոխադրումների զարգացման համար։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է «Հյուսիս-Հարավ»-ի արևմտյան ճյուղի զարգացման հարցով Ադրբեջանի և Իրանի հետ համագործակցության շարունակմամբ՝ ռուսական Դերբենտից մինչև ադրբեջանական Աստարա, այնուհետև՝ իրանական Ռաշտ:

Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դուրս բերել տարածաշրջանային համատեքստից և ստորադասել այն սեփական շահերին։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բրյուսելի հերթական բարի պատրվակների տակ զուտ կոնյունկտուրային խնդիր է։ Արևմուտքը նպատակ ունի Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը տեղափոխել սեփական ռելսերի վրա, որպեսզի հերթական անգամ հայտարարի քաղաքական հաջողությունների մասին»,-ասաց Զախարովան։

Նա հավելեց` մինչ Հայաստանն ու Ադրբեջանը կառուցողական և փոխընդունելի որոշումների են ձգտում տարածաշրջանային գործընկերների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ, արևմտյան խաղացողները միջամտում են այդ գործընթացին՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը։

Զախարովան ընդգծեց, որ Արևմուտքի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում անվտանգության անհավասարակշռության, ինչպես նաև տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքի խաթարման:

Մոսկվան, նրա խոսքով, նաև արձանագրում է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման հարցի քննարկմանը միջամտելու Վաշինգտոնի փորձերը: ԱՄՆ-ն ներկայացրել է լուծման իր «եզակի» տեսլականը, սակայն, ինչպես նշեց Զախարովան, Ռուսաստանում համոզված են, որ Վաշինգտոնը չի կարող առաջարկներ ներկայացնել, որոնք դուրս են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակից:

Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մեջ արևմտականների ապակառուցողական ազդեցության պատճառով խմբի աշխատանքը կանգ է առել։ Զախարովան նշեց, որ տարածաշրջանում գործող տրանսպորտային ենթակառուցվածքը համապատասխանում է ԱՊՀ չափանիշներին, իսկ Հայաստանի համար լրացուցիչ ուղենիշ են ծառայում ԵԱՏՄ նորմերը և ընդհանուր մաքսային տարածքը:

Վերջում նա հիշեցրեց 2020 թվականին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի գործում Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրման մասին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>