Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են
Դիտել նաև
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն
Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է երկու ուղղություններով
Ռուս-վրացական սահմանի Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են։ Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները։ Հուլիսի 22-ի ժամը 01:30-ից մինչև 08:00-ն սահմանը փակ է եղել սողանքների սպառնալիքի պատճառով, ինչը հետաձգել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, և տարածքում կուտակվել է մինչև 1000 տրանսպորտային միջոց։
Օրվա ընթացքում, չնայած սահմանի բացմանը, տրանսպորտային միջոցների երթևեկությունը զգալիորեն դանդաղ է ընթացել, ինչի հետևանքով երկարատև խցանումներ են առաջացել։

