«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո

Քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն, ինչպես նաև Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների սրումը։

«Եթե խոսենք Հայաստանի և միջանցքի վերաբերյալ, ապա պետք է նշել, որ դա ինքնիշխան պետության ինքնիշխան տարածքն է, և Հայաստանը ազատ է տնօրինել իր տարածքն այնպես, ինչպես ցանկանում է։ Այո, կան որոշակի միջազգային համաձայնագրեր Նախիջևանը Ադրբեջանի մնացած մասի հետ կապելու վերաբերյալ։ Բայց դա պետք է լինի փոխշահավետ պայմաններով, այլ ոչ թե վերջնագիր ներկայացնելու արդյունքում։ Մյուս կողմից, վերջնագիր է ներկայացնում նա, ով հնարավորություն ունի այն ներկայացնել, և այստեղ հարց է առաջանում, իսկ արդյոք Հայաստանը հնարավորություն ունի չկատարել Ադրբեջանի պայմանները։ Դա արդեն Հայաստանի հարցն է», — ասել է Սեմչենկոն։

Փորձագետի խոսքով՝ միջանցքի վերաբերյալ Ալիևի հայտարարություններն ազդանշան են, որ Հայաստանի տարածքն, ըստ էության, դառնալու է Ադրբեջանի տարածք:

«Հայաստանի տարածքն, ըստ էության, դառնալու է Ադրբեջանի տարածք, քանի որ միջանցքը պետք է անցնի Հայաստանի տարածքով: Ամեն դեպքում, դա դե ֆակտո պնդում է Ալիևը։ Դա, իմ կարծիքով, անընդունելի է ցանկացած պետության համար։ Եվ այստեղ հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կարող է չընդունել Ալիևի վերջնագիրը։ Վերջին շրջանում Հայաստանը Ռուսաստանի՝ իր գլխավոր, ըստ էության, միակ դաշնակցի նկատմամբ իրեն այնպես է պահել, որ Ռուսաստանը որևէ դրդապատճառ չունի պաշտպանելու Հայաստանը։

Միջանցքն ինքնին ոչ մի վատ հետևանք չունի, բայց այն պայմանով, որ այնտեղ պետք է որոշակի վերահսկողություն լինի, որպեսզի այն չօգտագործվի Հայաստանի նկատմամբ թշնամական նպատակներով։ Ադրբեջանի մի մասը մյուսին կապելը նշանակում է աջակցություն, բայց այս դեպքում Ալիևին սովորական տրանսպորտային միջանցքը չի բավարարում․ նա ուզում է, ինչպես հեքիաթի ծեր կինը, դառնալ ծովի տիրակալ։ Ինչու հանկարծ թևեր ձեռք բերեց, ինչու հանկարծ իրեն անպարտելի զգաց, հավանաբար նրան ինչ-որ բան խոստացան Լոնդոնի կամ Վաշինգտոնի և 100 տոկոս Անկարայի ընկերները», — նշել է Սեմչենկոն։

Քաղաքագետի կարծիքով՝ նաև չի բացառվում, որ ինչ-որ պահի Ադրբեջանը թշնամական գործողություններ ձեռնարկի Ռուսաստանի դեմ:

«Թվում է, թե Ալիևն իրեն փորձում է երկրորդ Զելենսկու դերում, միայն մի փոքր այլ աշխարհագրական վայրում։ Բայց էությունը նույնն է, ի վերջո այս ամենը հակառուսական նախագիծ է։ Ես չեմ զարմանա, եթե ինչ-որ պահի Ադրբեջանը թշնամական գործողություններ ձեռնարկի Ռուսաստանի դեմ հարավում, Կովկասում կամ Կասպից ծովում», — ընդգծել է Սեմչենկոն։

Խոսելով այն մասին, թե ինչպես պետք է Ռուսաստանն արձագանքի Ադրբեջանի հակառուսական հարձակումներին, փորձագետն ասել է. «Ոչ մի մեղրաբլիթ, բացառապես մտրակ»:

«Անհրաժեշտ է կիրառել ուժերի ողջ սպեկտրը՝ և՛ արտաքին ճնշումը, և՛ առևտրի ամբողջական շրջափակումը։ Բացի այդ, անհրաժեշտ է առավելագույնս աջակցել բառացիորեն բոլորին, ոչ միայն ռուսամետ, այլ ընդհանրապես Ալիևին ընդդիմադիր բոլոր ուժերին։ Ադրբեջանում խնդիրները տանիքից վեր են, այնտեղ աղքատություն է, ամենահարուստ քաղաքը՝ Բաքուն նստած է նավթի վրա, բայց այդ նավթից ստացվող եկամուտները ուտում են բառացիորեն հաշված ընտանիքներ՝ իհարկե Ալիևի ընտանիքի գլխավորությամբ, որոնք իշխանությունը յուրացրել են արդեն ավելի քան 30 տարի։ Եթե նրանց հետ բանակցենք, ապա Ուկրաինայի փորձով մենք տեսնում ենք, թե դա ինչով կավարտվի։ Ուստի ոչ մի բարություն, ոչ մի մեղրաբլիթ, բացառապես մտրակ», — եզրափակել է Սեմչենկոն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>