Ադրբեջանը չի մասնակցի Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
Դիտել նաև
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Trend-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։ Սովորաբար ԱՊՀ նիստերում Ադրբեջանը ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։
«Յագուբ Էյուբովը ներկա չի լինի այս միջոցառմանը։ Որոշման պատճառը Եկատերինբուրգում վերջերս տեղի ունեցած իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ռուսների կողմից խոցված AZAL ինքնաթիռը և ռուսական կողմից այդ խնդիրների լուծմանն ուղղված համարժեք քայլեր ձեռնարկելու անպատրաստակամությունը», - նշել է գործակալության աղբյուրը։

