Նստացույցը դադարեցնում ենք, Խորհուրդը դուրս կգա Արցախի ներկայացուցչության շենքից. Մարգարյան
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Կառավարության շենքից դուրս գալուց հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը հայտարարեց՝ նստացույցը դադարեցնում են, խորհուրդը դուրս կգա Արցախի ներկայացուցչության շենքից։
«Նպատակահարմար չենք գտնում մեր գործունեությունը շարունակել Արցախի ներկայացուցչության շենքից։ Նստացույցը դադարեցնում ենք, փողոցային պայքարին հանրային աջակցություն մենք չունենք, խոստովանում ենք։ Խորհուրդը վերակազմակերպում կունենա։ Խորհուրդի անդամներից են նաև արցախի ԱԺ հինգ խմբակցությունները, համայնքների ղեկավարները։ Վերակազմակերպվելու է, հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց Ա. Մարգարյանը։

