Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը
Դիտել նաև
Պայթյուն՝ Երևանում գտնվող կարի արտադրամասում
Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է
Ճամբարակում պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած
Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա զոհ և 5 վիրավոր
Նոր մանրամասներ՝ գազալցակայանի պայթյունից
Հուլիսի 11-ին պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

