Փաշինյանի իշխանության բուն էությունը այ սա՛ է. փաշինյանական դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը․ ահազանգ
Դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը։ Այս մասին ահազանգում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երիտասարդ կինը, իմանալով կալանքի որոշման մասին, լալիս է։ Կարգադրիչներն ու մյուս ներկաները ջուր են տալիս։ Կինը երեք երեխա ունի։
«Իմ երեխաները չեն կարող ճաշ պատրաստել իմ փոքրիկի համար։ Ոնց են զրկում մորը երեխայից»,-լացելով ասում է կինը։
Ըստ փաստաբանի, կնոջը կալանավորում են, քանի որ չի կարողացել մասնակցել դատական նիստերից մեկին։ Նա որոշումն անարդար, անհիմն է համարում։
--
Չմոռանանք հիշել ու հիշեցնել, որ գործ ունենք մի իշխանության ու նրա կրնկի տակ ընկած մի դատարանի հետ, որը ա) ավտոշարասյունով վրաերթի է ենթարկել ու սպանել հղի կնոջ, բ) այս ոճրագործության համար ոչ մեկը ոչ մի պատասխանատվություն չի կրել, անգամ՝ կալանավորված չէ:
Փաշինյանի իշխանության դատարանը այն վայրն է, որտեղ մահացնում են ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդուն, ինչպես արեցին Արմեն Գրիգորյանի հետ:
Երևի դա փաշինյանական դատարանին քի՞չ է թվում:

