ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ–ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին, ՔԿ Երևանի վարչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ նման գրառում արել էր ՔՊ–ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
«Դա ուղղակի հայտարարություն չի, դա արվել է այս գործողություններին զուգահեռ, ցույց տալով, թե ինչի են արվում այս գործողությունները։
Այո, իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարում են դաշնակցությունը փակելու մասին զուգահեռ այն գործողություններին, որ իրականանում են ու դրանով իսկ իրենք ցույց են տալիս, որ այս գործողությունները իրավական գործընթացների հետ կապ չունեն, ունեն քաղաքական նպատակ, քաղաքական դրդապատճառ և քաղաքական նպատակադրումներ »,– ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

