Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, թե Աբու Դաբիում ինչ են քննարկել Ալիևը և Փաշինյանը մոտ 5 ժամ տևած հանդիպման ընթացքում, որը մեկ անգամ կարճ ընդմիջվել է: Ի դեպ, հանդիպման վայրի առաջարկն արել էր Ադրբեջանը, Հայաստանն էլ համաձայնել է:
Իսկ, ըստ ադրբեջանական աղբյուրների, լուրջ և բովանդակային քննարկում է տեղի ունեցել խաղաղության օրակարգի առանցքային ուղղությունների՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման, «Զանգեզուրի միջանցքի» բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի, այնպես էլ առավել բարձր մակարդակով:

