«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Նա վախենում է, նրանից չեն վախենում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ինչ է «ներշնչումային հիվանդությունը»․ անհանգիստ, կասկածամիտ մարդկանց բնորոշ պսիխոգեն հիվանդությունների տեսակ․ այն դրսևորվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ, որևէ բանի առկայության վերաբերյալ մարդու համոզվածությամբ։ Ներշնչումային հիվանդության ամենատարածված տեսակը կպչուն վախերն են․ բժշկագիտությունից դուրս գանք, պարզ լեզվով ներկայացնենք՝ ինչ-որ ծանր, վատ բանի մասին պատմություն լսելիս, կարդալիս, խոսքը, ելույթը սխալ ըմբռնելիս առաջացնում է տագնապ։ Եթե անընդհատ իրեն վախեցնող բանի մասին մտածում է, սկսում է պատկերացնել իրեն այդ իրավիճակում։ Օրինակ, շատ են ասում չէ՞, որ մարդամեկը դատվելու է․ կպչուն վախերի պարագայում, երբ, օրինակ, անընդհատ կարդում է իր ֆեյսբուքյան էջում իր մասին մեկնաբանությունները, որոնք հիմնականում պատժվելու, դատվելու կոչ ու ցանկություն են, ինքն իրեն պատկերացնում է այդ վիճակում։ Եթե անգամ հիմնավորումներ են ներկայացվում, որ չկա նման բան, մեկ է՝ տագնապը նրա մոտ մնում է։ Ներշնչումային հիվանդություն ունեցողները կորցնում են քունը, ախորժակը, և նշվում է, որ անպայման պետք է բուժի հոգեբույժը։

Այսպես, հուլիսի 4-ին Մաշտոցի պողոտայից մեկնարկելու է երթ դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի վայր: Կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում մասնակցել խաղաղ երթին և անհամաձայնություն հայտնելու գործարարի ու մեծ բարերարի կալանքին։ Այս սովորական խաղաղ երթի մասին կոչը ինչ-որ մեկի մոտ սրել է ներշնչումային հիվանդությունները և ավելի կոնկրետ՝ կպչուն վախ հիվանդատեսակը։ 

Առավոտ շուտ, երկրին վերաբերող բոլոր կարևոր գործերը թողած, վարչապետ աշխատողը սպառնալիքներ է հնչեցնում ՀԷՑ-ի աշխատակիցներին, թե՝ եթե մասնակցեք ինչոր բանի սենց կանեմ, էնպես կանեմ, կդատեմ և այն։ Սպառնում է երթի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Անմիջապես արձագանքում է «Տաշիր» ընկերությունը՝ ասելով, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնց Նիկոլը ինչ-որ մշուշոտ ապագայում ազատի աշխատանքից շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, հա՛մ կապահովենք լավ աշխատանքով, նրանց խախտված իրավունքներն էլ կվերականգնենք։ Կարծում եմ նորմալ, արժանավոր գործատուի հայտարարություն է և լավ պատասխան փոքրոգի խմբակի ղեկավարին։ Լավ, բա ձեզ ի՞նչ է թվում, իրենց բազմամյա ու հավատարիմ աշխատակիցներին բրախելու՞ են, ինչ է, թե դու ինչ-որ վախեր ու կասկածնե՞ր ունես։ Նիկոլի ասածն այն է, որ նայեք հա, ով որ լայքի Սամվել Կարապետյանին դրական ներկայացնող գրառումները, ի պաշտպանություն նրա խոսքը, կողմ խոսի, աջակցի, գնա հավաքին, կամ ինչոր այլ ակցիայի, հեսա շուտով կհանենք գործից։ Պատկերացնու՞մ եք, սա մեր երկրի ղեկավարումն իրականացնողն է։ Իսկ ինչո՞ւ պետք է չմասնակցեն, արդեն ազատ հավաքների՞ էլ մարդիկ չեն կարող մասնակցել քաղաքացիները, իրենց հայեցողությամբ։ Բա իրենց ղեկավարը, իրենց գործատուն, ազգային բարերարը հետապնդումների է ենթարկում, ո՞վ լինի չուզենա իր բողոքն արտահայտի, էդ ո՞նց պիտի սուսուփուս նստեն տեղները, ես չեմ էլ պատկերացնում։ Իմ հասկանալով, շատ տրամաբանական է, չէ՞, որ կարող է գործատուին բռնես, ու աշխատողը մասնակցի բոլոր տեսակի խաղաղ բողոքի ակցիաներին, լրիվ տրամաբանության մեջ է։ Հլը պատկերացրեք՝ վաղը Նիկոլին բռնեն ու հայտարարեն՝ մենք տեղեկությւոն ունենք, որ ուզում են Վահագն Ալեքսանյանին ապօրինի բերել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի երթի։ Կամ Ալեն Սիմոնյանին ու էն մյուսներին։ Տրամաբանական է, չէ՞, որ պետք է մասնակցեն էդ երթին։ Իհարկե՝ սխալ օրինակ բերեցի, որովհետև նրանք առաջինը կթռնեն, կպախկվեն, իրենք ուրիշ պատմություն են։

Ուշագրավը գիտե՞ք որն է, երթերին բերելու մասին խոսում են մարդիկ, որոնք 2020 թվականից մինչ էսօր առանց վարչական ռեսուրսը երեսի զոռով բերման ենթարկելու՝ որևէ հավաք չեն արել։ Պատերազմից հետո՝ 2021թ․, ում ասես պեղեցիք-բերեցիք մարտի 1-ի երթի, քարոզարշավի ժամանակ անգամ երեխաներին էիք բերում դպրոցներից, որ մարդ ցույց տաք, Ավինյանի քարոզարշավի ժամանակ ցուցակով բերել էիք դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների աշխատողներին, Երևանում Ավինյանի երթի ժամանակ, էն որ ամբողջ հանրապետությունից հազիվ կարողացաք մի 3-4 հազար հոգի պեղել-բերել, լրագրողը ում մոտենում էր, պարզվում էր Վանաձորից, Արարատից ու եսիմորտեղից է բերվել իբր ի աջակցություն Երևանում Ավինյանի։ Սարիկի համար ձեր հայտարարած երթին գյումրեցիներից շատ արթիկցիներն էին, մինչև անգամ Արագածոտնից ու Սյունիքից էին եկել։ Դուք խոսում եք մարդկանց երթի բերելու մասի՞ն: Ու քանի որ ձեր համար ոչ մեկ իր հոժար կամքով չի գալիս որևէ հավաքի, երթի, ձեզ թվում է՝ ուրիշների պարագայում էլ է էդպե՞ս։ ՀԷՑ-ը խլում ես, վաղը աշխատողներին հանես, ինչքան ՔՊ-ական կա, որ գործ չունի, տանես լցնես էնտեղ, բա տրամաբանական է, որ մարդիկ կելնեն երթի նաև այդ պատճառով։ Վերջ ի վերջո, ակնհայտ անարդարություն է տեղի ունենում, մարդ ո՞նց նստի տեղը, վաղը-մյուս օր ի՞նչպես նայի իր գործընկերոջ աչքերի մեջ, ասի ու՞ր էր, որ չէր գնացել իր գործատուին աջակցելու։ Այդ ամենը բնական է։

Բայց, իսկականից էլի, որ նայում ես, էս վախերը, իրոք արդեն հիվանդագին են։ Դու մարդուն հենց էնպես տարել-փակել ես մի քրեական հոդվածով, որը եթե անգամ այդպիսի հանցակազմ պարունակի, նախատեսում է ընդամենը տուգանք, բռնել ես, նստացրել ես, Հայաստանի ամենախոշոր գործատուներից մեկին, հավաք էլ չանե՞ն։ Հավաք էլ կանեն, խաղաղ ցույցեր էլ կանեն․ ինչքան էլ ամեն թեթև բանի դեպքում ընկնեք ջղաձգումների մեջ, խուզարկությւոններ սկսեք, չեք կանխի, ինչքան էլ վախենաք իրենցից կամ իրենց վախեցնեք։

Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցող խոսքն էլ, ի դեպ, Նիկոլը հասկացավ ու ներկայացրեց ինչպես ինքն էր ուզում։ Սամվել Կարապետյանն ասում էր՝ մենք մեր ձևով կմասնկցենք, Նիկոլը նախ մասնակցելը ներկայացնում էր որպես միջամտել ու դա ներկայացնում էր որպես հեղաշրջման կոչ։ Էդտեղ ոչ մի կոչ էլ չկար։ Եկեք մի քիչ բացենք Սամվել Կարապետյանի խոսքը։

Օրինակ, մենք այս պահին ունենք սահմանամերձ հողերի վեճ Ադրբեջանի հետ։ Նիկոլն ասում է՝ ես իմ ձևով կմիջամտեմ կամ կմասնակցեմ, ի՞նչ եք հասկանում։ Նիկոլի անձից ելնելով՝ հասկանում ենք, որ հանձնելու է։ Եթե Նիկոլը վաղն ասի՝ խաղաղությունը ես իմ ձևով կանեմ, պետք է հասկանանք, որ նախատեսում է ընդլայնել Եռալուրը։ Նիկոլի հարցերը լուծելու ձևը գիտենք՝ էն խմբագիր եղած ժամանակից․ երրորդ նախագահի փեսան պատմել է ուղիղ եթերում։ Ամեն մեկին ճանաչելով՝ պետք է իմանաք «իր ձևով» անելը որն է։ Հիմա Սամվել Կարապետյանը հայտնի է որպես գործարար, բարերար, բարերարի՝ իր ձևով հոգևոր հարցերին մասնակցելը ո՞րն է։ Նիկոլը իր ձևով խառնվում է եկեղեցու կյանքին ու մենք հիմա տեսնում ենք հերթական քաոսը։ ՀԷՑ-ի հարցերը քո ձևով լուծելը տեսնում ենք որն է՝ սեփականատիրոջը բռնում-նստեցնում ես ու Սահմանադրությանը, միջազգային օրենքներին, տեղի օրենքներին հակառակ, ի միջի այլոց, որքան էլ օրենքը փոխում եք, մեկ է՝ անօրինական է այդ ամենը ու գեղավարի խլելու մասին է խոսքը։ Ես, համենայն դեպս, այդպես եմ հասկանում, որքան էլ փորձում եմ ընկալել, թե ինչ են մոգոնել այդ փոփոխությունների մեջ։

Ու հիմա, սահմանադրությամբ երաշխավորված մասնավոր սեփականություն եք խլում՝ քաղաքական դրդապատճառներով, ձեզ թվում է՝ ոչ մեկ ոչ մի բան չի անելո՞ւ։ Բա նորմալ է, խաղաղ հավաք էլ կանեն, Եվրադատարան էլ կդիմեն, միջազգային արբիտրաժ էլ կդիմեն, դատի էլ կտան, փոխհատուցում էլ կպահանջեն, կստանան էլ, վստահ կարող ենք լինել․ այլ հարց է՝ ու՞մ է դա հետաքրքրում։ Հիմա մարդիկ ցույց տվեցին, որ սուս ու փուս չեն նստելու տեղները ու չեն պայմնավորվելու ձեզ հետ, ոնցոր որոշները պայմանավորվեցին։ Էդ պայմանավորվողներն էլ տեսանք, որ պայմնավորվելու դեպքում բոլորն էլ քցվում են ու դառնում ռեկետի մատերիալ։

Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողը ՔՊ-ին ու նրա ղեկավարին մեկ բան է ասում՝ ինչը ձեր քաշով չէ, դրա տակ մի մտեք, եթե անգամ իշխանությունը ձեր ձեռքն է։ Այո, կարող եք կալանավորել, չթողնել ոչ մեկի հետ շփվի, գործը մակագրեք Դանիելյան Արմենին, որ մի քիչ շատ մնա կալանքի տակ։ Բայց լռեցնել ու վախեցնել չեք կարող։ Նորմալ գործարարներն էլ են պայքարելու, եկեղեցին էլ է պայքարելու, ժողովուրդն էլ է պայքարելու։ Ու արդյունքը գիտե՞ք որն է լինելու՝ հասարակությունը ձեզ դուրս է շպրտելու բոլոր համակարգերից, պետական կառավարումից։ Չեն վախենալու, կրկնում եմ։ Էսօրվա դեպքը հիշեք։ Մեռաք ակտ գրելով, բերման ենթարկելով Նիկոլին սիգնալ տալու համար․ դադարեցրի՞ն սիգնալ տալը։ Տեսանյութ էին գցել, որ որտեղով անցնում ես, սիգնալ են տալիս։ Չի ստացվելու լռեցնել մարդկանց, ստիպել, որ չպայքարեն իրենց իրավունքների, հայացքների, հավատի, ավանդույթի համար, չի լինեու լռեցնել, մարդիկ հետ չեն կանգնելու իրենց արժեքային համակարգից, ինչ է, թե դուք ձեր Ֆեյսբուքի էջերում բարձր գոռում եք, հայհոյում եք, թիրխավորում եք, քննիչներին հանձնարարականներ եք տալիս։ Դրանք էլ են հոգնելու, քննիչն էլ, դատախազն էլ, ոստիկանն էլ, ասելու են՝ դե հերիք է։

Կարճ ասած՝ վարչապետ, որ կտրվել է ժողովրդից, առհասարակ բոլորից, այնքան, որ հոգևորականից վախենում ես, գործարարից, գործատուից վախենում է, անգամ մի քանի հետևորդ ունեցող բոլորից վախենում ես, անգամ քո թիմից վախենում ես, դու քո շողքից վախենում ես, բայց ամենից խնդալուն՝ որ քեզնից չեն վախենում։ Երեք հոգի մի տեղ հավաքվում են, արդեն վախենում ես, բանակցությւոնների ես գնում, արդեն ձերբակալում են մարդկանց, որովհետև վախենում ես միտինգ անեն։

Սկզբում խոսում էի ներշնչումային հիվանդությունների մասին, որոնք կարող է բուժել միայն հոգեբույժը։ Քո վախերով դու ոչ մեկին չես լռեցնի, բայց վախենամ հենց քո վախերը հախիցդ ավելի շուտ գան, քան վաղվա Հայաստանի իրավապահ համակարգը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>