«Տաշիր գրուպ»-ում խուզարկության արդյունքում առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր
«Տաշիր գրուպ»-ի գլխամասում առավոտից մեկնարկած խուզարկությունն արդեն ավարտվել է, առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր։ Այս մասին լրագրողներին ասաց փաստաան Արմեն Ֆեռոյանը։
«Մեզ տրամադրվել է խուզարկության վերաբերյալ դատարանի որոշումը, բողոքարկելու ենք։ Նախաքննական գաղտնիքի մասով նախազգուշցվել ենք չենք կարող այլ մանրամասներ հայտնել»,- ասաց ընկերության շահերի պաշտպանը։
Արձագանքելով քննչական կոմիտեի հայտարարությանը, թե խուզարկությունը հարկեր թաքցնելու, փողերի լվացման վարույթի շրջանակներում է, փաստաբանն ասաց․ «Նման բան գոյություն չունի, սա ինչ-որ ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր»։
Մանրամասն՝ տեսանյութում։