Եկեղեցականներն ի պատասխան իրավապահների գործողությունների՝ երգում են շարականներ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
«Աստծու դեմ եք հելել»,- Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիներն են ասում հավաքված ոստիկաններին, կարմիր բերետավորներին։
«Ինչո՞ւ եք հավաքված Աստծո տան դեմը, անսրբություններ»։
«Հանուն պաշտոնի ելել եք Աստծո տան դեմ», Աստծո դեմ»։
Մայր Աթոռի տարածք բերվեցին հատուկ ջոկատայիններ։
Եկեղեցականներն, ի պատասխան ԱԱԾ դիմակավորված ներկայացուցիչների ու կարմիրբերետավորների գործողությունների, երգում են շարականներ։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ականները Մայր Աթոռում են՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու, սակայն եկեղեցականները, հավաքված քաղաքացիները թույլ չեն տալիս։
Աղբյուրը` Panorama.am