Բագրատ Սրբազանին բերման ենթարկեցին․ իրավիճակը լարվեց
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ՀԳՄ Ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ապօրինի խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց են։ Ներսում քննչական գործողություններ են իրականացվում:
Իրավապահները խոչընդոտում են ԱԺ պատգամավորների մուտքը Բագրատ Սրբազանի տուն:
Ձերբակալել են Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։
Զոհվածի ծնող Արա Ռոստոմյանին ևս ձերբակալել են։
Բագրատ սրբազանին ԱԱԾ աշխատակիցները նստեցրել են մեքենան և տարել։