ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը և Բագրատ Սրբազանի կեցավայրում (ուղիղ)
Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ՀԳՄ Ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ապօրինի խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց են։ Ներսում քննչական գործողություններ են իրականացվում:
Իրավապահները խոչընդոտում են ԱԺ պատգամավորների մուտքը Բագրատ Սրբազանի տուն: