Փաշինյանը հենց թուրք է տեսնում, ուրախությունից «ճառագայթում» է, հայ տեսնելիս՝ դեմքից չարություն է կաթում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Նրա կառավարությունից հայտնում են, որ Ստամբուլի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։
Իր սիրելի «գրող» Էրդողանի հետ Փաշինյանը հանդիպելու է երեկոյան:
Հանրային տիրույթում հիմնական սպասումնենր ու տրամադրություններն այն են, որ Փաշինյանը Հայաստանի համար կործանումային նշանակության պայմանավորվածություններ է կնքելու և Հայաստանի թրքացման հանձնառություններ է ստանձնելու:
Լուսանկարում, որ փաշինյանական ռեժիմի կառավարական գրասենյակն է տարածել, պարզորոշ երևում է, թե որքա՜ն երջանիկ է Փաշինյանը՝ Հայաստանի թշնամի, հայատյաց, ցեղասպանական ոճրագործ Թուրքիայի որևէ պաշտոնյայի տեսնելիս:
Այո, Փաշինյանը թուրք տեսնելիս ուրախությունից «ճառագայթում» է, իսկ հայ տեսնելիս՝ դեմքից չարությունն ուղղակիորեն կաթում է: