Սերժ Սարգսյանը կկախի՞ Արմեն Սարգսյանի նկարը, եթե դառնա վարչապետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞ւմ նկարն է փակցվելու ապագա վարչապետի գլխավերեւում՝ հարցրեցինք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։ «Կարծում եմ՝ նախագահի»։ Այսինքն՝ եթե Արմեն Սարգսյանը լինի նախագահը, ապագա վարչապետը նրա՞ նկարն է փակցնելու իր կաբինետում։
«Հա, եթե… Ով էլ լինի վարչապետը, երդում է տալիս, ինչպեսեւ կառավարության ցանկացած այլ անդամ, նախագահի նստավայրում, նախագահի ներկայությամբ»,- ասաց Հարությունյանը եւ բացատրեց, որ թեեւ լիազորությունների առումով առաջին դեմքը լինելու է վարչապետը, բայց պետության գլուխը նախագահն է։ «Ե՛վ արարողակարգային, ե՛ւ կարեւորագույն լիազորությունների հետ կապված, ի վերջո, նա է գործում Հայաստանի անունից»։ Մնում է սպասել եւ տեսնել՝ Սերժ Սարգսյանը կկախի՞ Արմեն Սարգսյանի նկարը, եթե դառնա վարչապետ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

