Ալիկ Սարգսյանը «գործ է տալիս» Ավշարի Գրիգորյան եղբայրների վրա
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետը, ներկայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը Բաղրամյան 26-ում փորձում է ստվերել Ավշարի Գրիգորյան եղբայրների հեղինակությունը:
Նա հետևում է դաշնակամետ եղբայրների աշխատաոճին, և երբ այնտեղ վրիպակներ է նկատում հանրապետականների նկատմամբ, անձամբ տեղեկացնում է ուր որ հարկն է:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տեղեկացումը թանկ է նստում Գրիգորյան եղբայրների վրա, նրանք ստիպված փորձում են սեփական ոճով քավել իրենց մեղքը:
Գրիգորյանները ներդրումներ են կատարում համապատասխան ՀՀԿ-ական կառույցներում և փորձում են իրենցից դժգոհողներին այդ ձևով լռեցնել»:
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

