Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար․ մարդիկ հավաքվել են դատարանի մոտ (ուղիղ)
Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։
Կարապետյանի աջակիցներն այժմ հավաքվել էին Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:
Սամվել Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Սամվել Կարապետյանին այնուհետև տեղափոխել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Այնտեղ քննվիում է Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:
Կարապետյանի փաստաբանները քաղաքացիներին կոչ են արել հավաքվել դատարանի շենքի առջև։
Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ: