Փաշինյանն իրավապահների «գրոհ» է կազմակերպել Սամվել Կարապետյանի տան վրա. Ուղիղ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Հատուկջոկատայիններն այս պահին խուզարկություններ են իրականացնում ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը այսօր՝ հունիսի 17-ին, եկեղեցուն սատարող խոսքով էր հանդես եկել՝ նշելով․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ջղային գրառումներ արեց, ապա հայտնի դարձավ, որ խուզարկություն են սկսել Սամվել Կարապետյանի տանը։
Yerevan.Today-ը ուղիղ միացմամբ առաջարկում է հետևել գործընթացներին։