Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Ինչպես է կերտվում պատմական պարտությունը
17
Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Պատերազմ Արցախում
Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է

Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդային տարիներին մանկություն ունեցածները կհիշեն հայտնի դրվագը, երբ բուժակները քննարկում են Բուրատինոյի առողջական վիճակը. «Պացիենտն ավելի շուտ մեռած է, քան ողջ»: Մյուսն էլ հակաճառում է, թե՝ ավելի շուտ ողջ է, քան՝ մեռած: Հիմա հարց է ծագում. Հայաստանում կառավարություն կա՞, թե՞ չկա: Այսինքն՝ գոնե ֆիզիկապես այն ավելի շուտ կա՞, թե՞ ավելի շատ չկա: Ու հարցը հենց այնպես չի ծագում:

Միայն վերջին մի քանի օրերին ամենատարբեր արտաքին ու ներքին իրադարձություններ տեղի ունեցան: Մեր երկրի քթի տակ, գիտեք, պատերազմ է, որը կարող է ուղղակիորեն անդրադառնալ նաև մեր պետության, անվտանգության և եղած արտաքին սպառնալիքների, դրանց հետագա խորացման վրա: Ի լրումն, միայն վերջին երկու օրվա ընթացքում Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերը, մարզկենտրոններով, բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերով հանդերձ, բախվել են բնական, տարերային աղետների՝ սաստիկ կարկուտ, պոռթկուն քամիներ, պտտահողմ: Տուժել են հարյուրավոր, եթե չասվի՝ հազարավոր քաղաքացիներ: Կարկտահարվել են պտղատու այգիներ, ֆերմերային տնտեսությունների դաշտեր, փոթորկուն քամիներից ու պտտահողմից վնասվել են ենթակառուցվածքներ, տասնյակ տներ ու շենքեր, տնտեսական օբյեկտներ: Ու ի՞նչ:

Մեղքներս ի՞նչ թաքցնենք, հարգելի ընթերցողներ, այս նյութը հրապարակման հանձնելուց առաջ մի հատ էլ հպանցիկ դիտեցինք կառավարության, վարչապետի պաշտոնական կայքը, ապա նաև ֆեյսբուքյան էջը: Ոչ մի խոսք: Ոչ մի տեղեկություն՝ վերոնշյալների վերաբերյալ: Փաշինյանը նախօրեին մի գրառում էր արել Արտաշատում նորաձևակրթվելու մասին, երեկ գրել էր, թե մետրոյի կայարաններից մեկում շարժասանդուղք է փոխվել (ինչպիսի՜ տիտանական նվաճում, չէ՞): Եվ իր «հաղթաթուղթը»՝ Ավշար գյուղում 0,9 հեկտար տարածք ու մի 400 քմ էլ՝ վերադիր, վերադարձվել է համայնքին: Դեռ մի կողմ թողնենք հարցը, թե որքան ողբերգազավեշտական է «տարածք վերադարձնելու» մասին մեկի գրառումը, որն անմիջական պատասխանատվություն է կրում 11458 քառակուսի կիլոմետր թշնամուն հանձնելու և հայաթափման ենթարկելու, ապա էլի մոտ 200 քառակուսի կիլոմետր թշնամական օկուպացիայի տակ թողնելու համար: Դրա մասին շատ ենք խոսել, էլի առիթներ կլինեն:

Այստեղ այլ բան է հատկանշական. այն, որ երկրի մի զգալի տարածքում կարկտահարություն ու փոթորիկ է եղել, ահռելի վնասներ են պատճառվել, այդ թվում՝ բերքի հետ կապված, իսկ կառավարությունն ու այդ կառավարության ղեկավարը իրենց այնպես են պահում, կարծես դա ոչ մի կերպ իրենց չի վերաբերում: Ստացվում է, որ երբ Փաշինյանի կառավարությունը իր «կոմֆորտ զոնայից» դուրս է գալիս, ակնհայտ է դառնում, որ ինքն ընդհանրապես գոյություն չունի: Սաստիկ կարկտահարությո՞ւն է Գյումրիում: Է՜հ, իրենք ՔՊ-ին մերժել են, քաղաքապետարանն ու ռուսական 102-րդ ռազմաբազան մի բան կանեն, էլի: Ապարանո՞ւմ է պտտահողմ եղել: Տեղական իշխանությունները մի բան կանեն, էլի: Տավուշի մարզում կարկուտը մերկացրել է պտղատու այգինե՞րը: Երևի դեռ պետք է պարզել՝ դա սահմանազատվա՞ծ մասերում է եղել, թե՞ դեռ սահմանազատվելիք...

Կարճ ասած՝ կառավարություն, որպես այդպիսին, որպես պետական կառավարման համակարգ, չկա: Մինչդեռ այն, մեր մեջ ասած, գոյություն ունի հենց այն բանի համար, որ նման դեպքերում գործի:

Իսրայելն ու Իրանը միմյանց ռմբահարում ու հրթիռակոծո՞ւմ են: Դա ուղղակիորեն կարող է Հայաստանի վիճակի վրա՞ անդրադառնալ: Ի՜նչ հոգ: Ի՞նչ կարիք կա ինչ-որ նիստեր գումարել, որևէ բան անել: Էն է՝ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, էլի... Կարճ ասած՝ պատերազմ է, աղետ է, տո հայկական արտադրողների առաջ ռուսական, վրացական ճանապարհների փակում է և ապրանքի արտահանման խոչընդոտո՞ւմ, կառավարությունը չկա ու չկա: Եվ հակառակը՝ Փաշինյանի կառավարությունը կա, մշտաներկա է, «կոմֆորտ զոնայում» է այն ժամանակ, երբ իրեն պետք է ընդդիմության վրա հարձակվել: Ասենք, ինչո՞ւ միայն ընդդիմության: Խնդրեմ, կառավարությունն ու նրա ղեկավարը կան, երբ պետք է ընդամենը նորմալ ավտոբուս և երթուղի պահանջող քասախցիների վրա հարձակվել և, պատկերավոր ասած, ոստիկանական բռնությունների ենթարկել:

Փաշինյանական կառավարությունը կա, երբ իրեն պետք է Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվել: Կառավարությունն ու հատկապես նրա ղեկավարը կան, երբ պետք է ԱԺ ամբիոնից գոռգոռալ, կառավարության նիստերի դահլիճում անիմաստ փիլիսոփայել «ա լ յա փիառ»:

Կառավարությունը կա, երբ պետք է ընտրություններին նախապատրաստվելու ենթատեքստում ինչ-որ բաներ հայտարարել, «խաղաղության խաչմերուկի» մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմել և այդպես շարունակ: Երբ պետք է տուգանել, հարկային բեռը անտանելի դարձնել, ուղեվարձը թանկացնել, բոլոր այդ դեպքերում փաշինյանական կառավարությունը կա: Առավել ևս, երբ պետք է անընկալելի պարգևավճարներ ու աստղաբաշխական աշխատավարձեր ստանալ (ի՞նչ արած լինելու համար), կառավարության անդամները, նախարարները, փոխնախարարները, պատգամավորները և մերձփաշինյանական ողջ «շքախումբը» ոչ միայն կան, այլև արագորեն տեղում են...

Ու այստեղ մեկ այլ հարց է ծագում. կներեք, իսկ ո՞վ է ում համար: Չէ, բայց իսկապես, կառավարությո՞ւնն է երկրի ու քաղաքացիների համար, թե՞ «հերոս հարկատուները»՝ մի խումբ կառավարողների ու նրանց անհիմն բարձր աշխատավարձերի, հիպոտեկային շքեղ բնակարանների ու առանձնատների վարկերը մարելու և քմահաճույքներին հագուրդ տալու համար:

Առհասարակ, ըստ մտահղացման, կառավարություններն են երկրի ու ժողովրդի համար: Այն իմաստով, որ ապահովեն երկրի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու գործունեության անհրաժեշտ պայմանները՝ սկսած կրթությունից, վերջացրած տնտեսավարմամբ, իրավունքներով և այլն: Մեր մեջ ասած, էլ ինչո՞ւ ենք մենք հարկեր վճարում, ինչո՞ւ են մեր վճարած հարկերի հաշվին ապրում ու բարգավաճում կառավարության անդամներն, իրենց ղեկավարով հանդերձ, եթե նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իրենց իսկ իշխանությունը ատամներով պահելով ու ոստիկանական բիրտ ուժով ժողովրդի վրա հարձակվելով, շարունակաբար հարկերն ու տուրքերը բարձրացնելով:

Այնպես որ՝ կա՞ կառավարություն: Դե, գոնե ֆիզիկապես: Որոշ խանդավառվածների ուղղակի խնդրում ենք «ասֆալտ» չառաջարկել: Հոգնել է հասարակությունն այդ փիառի գորշությունից թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական առումով:

Եվ այստեղ ինքնըստինքյան այլ մտքեր են ծագում: Գիտե՞ք, եթե մենք պարզապես ինքնակազմակերպվեինք ու այն հարկերը, որոնք վճարում ենք այս կառավարությանը, որպես աշխատավարձ, ծառայողական մեքենա, որպես կեցավայր ու պարգևավճար, որպես գործուղման (պաշտոնական տուրիզմի) ծախս, ապա այդ գումարի կեսի կեսով կարող էինք 2-3 պրոֆեսիոնալ կառավարիչ (մենեջեր) վարձել: Մենեջեր, որը մարդավարի կզբաղվեր անմիջական պարտականություններով: Օրինակ՝ կջանար արագորեն հարթել վրացական կողմի հետ ծագած խնդիրը, որպեսզի գինեգործներն ու կոնյակագործները չտուժեն: Կվազեր Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Տավուշի հողագործների, այգեգործների մոտ, կպարզեր նրանց կրած վնասների չափը, կփնտրեր ու կառաջարկեր խելամիտ լուծումներ: Անմիջապես բոլոր գործերը կթողներ ու կսլանար, օրինակ՝ Ապարան, որպեսզի հասկանար, թե ինչ վնասներ են եղել պտտահողմից, ու ինչ կարելի է անել:

Դեռ չենք խոսում Լոռու մարզն անցած տարի պատուհասած ջրհեղեղի ու դրան Փաշինյանի կառավարության «արձագանքի» մասին...

Եվ եթե նման վիճակում ու պայմաններում գտնվող երկրի մի ամբողջ կառավարության ամբողջ փորացավը որևէ հոգևորականի կուսակրոնության հարցն է, ապա անխուսափելիորեն հարց է ծագում (հռետորական). իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>