Հազարավոր քաղաքացիներ շունչները պահած լսեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը
«Ո՛չ ժամն է պատեհ հարցազրույցի համար, ո՛չ էլ տեղը։ Գերագույն հոգևոր խորրդի հայտարարությամբ ամեն ինչ ասված է»։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Վեհափառ Հայրապետը։
«Եկեղեցուն և եկեղեցականությանը վերաբերվող հարցերը եկեղեցու կարգի համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Ավելին ասելիք չունեմ»,–ասաց նա։
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված քաղաքացիների բազմությունը ծափերով դիմավորեց Հայաստան վերադարձած Գարեգին Երկրորդին՝ այս կերպ իր աջակցությունը հայտնելով Վեհափառին եւ եկեղեցուն։
Գարեգին Երկրորդը հորդորով դիմեց հավաքված բազմությանը: Վեհափառի հետ հավաքված բազմությունը Տերունական աղոթք հղեց առ Աստված:
Տեսանյութը՝ 168.am կայքից