Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևմուտքում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.71 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: