Վանաձորի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի ռեստորանը տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել
Դիտել նաև
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետի Սամվել Դարբինյանին պատկանող «Բելիսիմո» ռեստորանը տուգանել են 6 մլն դրամով։ Վանաձորի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը պարզել է, որ ռեստորանն ապօրինի գազի գիծ է քաշել և տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել։
Տեղեկություններ կան, որ վնասի չափն ավելի մեծ է, քան տուգանքինը, ռեստորանը գործում է մոտավորապես մեկ տասնամյակ։ Արդեն երկու օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ինչպես նաև ԳԳՄ Վանաձորի մասնաճյուղի պետի հետ, իսկ գրասենյակը փաստը չի մեկնաբանում»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

